Մատչելի հղումներ

Տեսանկարահանող խցիկների տրամադրումը մարդու իրավունքները պաշտպանող խմբերի անդամներին


Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի կազմակերպություն տեսախցիկներ է բաժանում աշխարհում իրավապաշտպան անձանց ։ Այդ կազմակերպության համաձայն նրանց կողմից նկարահանված տեսաժապավենները նպաստել են որոշ բարեփոխումների իրագործմանը։

Այս ֆիլմերը ոչ թե արհեստավարժներն են նկարահանել, այլ՝ 5 մայրցամաքների վրա մարդու իրավունքների պաշտպան խմբերի անդամները՝ համագործակցելով ժամանակակից երաժշտության երգիչ Փիթըր Գաբրիելի կողմից Նյու Յորքում հիմնած ՛՛Ականատես՝՝ կազմակերպության հետ։ ՛՛Ականատես՝՝ կազմակերպության գործադիր տնօրեն Գիլիան Քոլդուելն ասում է.

՛՛Մենք աշխարհի տարբեր վայրերում տեսանկարահանող խցիկներ ենք տրամադրում մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին՝ օգնելով նկարահանված նյութերը իրենց արշավի համար օգտագործելու հարցում։ Ո՞րն է սրա առավելությունը։ Բանն այն է, որ տեղի գործընկերները դեպքերին նայում են ներսից, ինչ ճիշտ հակառակն են անում լրագրողները, ովքեր տարբեր տեղեր մեկնելով, դեպքերին նայում են դրսից։ Կարծում եմ սա մարդու իրավունքների պաշտպան տեղական կազմակերպություններին տալիս է իրենց սեփական ձայնով խոսելու հնարավորություն՝՝։

2ՕՕ4 թվականին ՛՛Ականատես՝՝-ը համագործակցում էր Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան մի կազմակերպության հետ, որի արշավն ուղղված է երեխաներին որպես զինվորներ բանեցնելու փորձառության դեմ։ Այստեղ զինված խմբերում կռվողների 6Օ տոկոսը երեխաներ են, ովքեր ե՛ւ տառապում են ե՛ւ իրականացնում սարսափելի բռնություններ։

Բիրմայում նկարահանված ֆիլմը ցուցադրում է, թե ինչպես է կառավարությունը, գյուղացիներին կտրելով իրենց աշխատանքից, առանց վարձատրության, պարտադրում կառուցել ճանապարհներ։ ՛՛Ականատես՝՝-ի օգնությամբ նկարահանված մեկ այլ ֆիլմում Սուդանի կառավարության կողմից իրենց տներից արտաքսված մարդիկ ՛՛Մարդու իրավունքների վերահսկում՝՝ կազմակերությանը պատմում են վերադառնալու դեպքում նախագահ Օմար Բաշիրի կառավարության կողմից իրենց առեւանգելու եւ սպանելու վտանգի մասին։ Նրանք ասում են.

՛՛Նախագահ Օմար Բաշիրը մեզ կսպանի, եթե վերադառնանք։ Եթե իմանան, որ գալիս ենք հյուսիսից, մենք վերջացած ենք։ Նրանք մեզ մշտական վախի մեջ են պահում՝՝։

Մարդու իրավունքների պաշտպանների նկարահանած ֆիլմերը հաճախ շատ դժվար է դիտել։ Ու դրա մեջ է նրանց զորությունը։ Պարագվայի նախագահն օրինակ, այցելեց մտավոր հիվանդությունների այս հիվանդանոցը, հեռուստատեսությամբ այդ մասին պաշտպան խմբերի նկարահանած ֆիլմի ցուցադրումից հետո։ Դրանից հետո կառավարությունն ընդունեց մտավոր հիվանդների համար պատշաճ պայմաններ ապահովելու մասին որոշում։

Սիերա Լիոնում հազարավոր օրինակներով բաժանում են երկրի քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումների մասին՛՛Ականատես՝՝-ի նկարահանած ֆիլմերը, ինչի նպատակն է հաշտեցման հանձնաժողով կազմելու հարցով կառավարության վրա ճնշում բանեցնելը։

Մարկ Ֆելդշտայնը, որը Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի լրագրողության բաժնի ղեկավարն է, ասում է, թե նման ֆիլմերը շատ արժեքավոր են ու դիտողները պետք է հիշեն, որ դրանց նպատակը քարոզչությունն է, այլ ոչ՝ լրագրողական արվեստը.

՛՛Հարկավոր է տեսնել նաեւ մյուս կողմը, սակայն այս կազմակերպություններից որեւէ մեկը դա չի ցանկանում ցուցադրել։ Նրանք ցուցադրում են միայն իրենց տեսակետներին համապատասխան նկարահանումներ, այսպիսով կորցնում ինչ որ բան։ Այս ամենից զատ դրանք բավական տեղեկատվություն են տալիս, ինչը շատ կարեւոր է՝՝։

՚՚՛՛Ականատես՝՝-ի ֆիլմերը, որպես վկայություններ, ցուցադրվել են ՄԱԿ-ի ոտերազմի հանցագործություններն ուսումնասիրող դատարաններում։ Ինչպես Գիլիան Քոլդուելն է ասում, եթե տեսաֆիլմերը չունեն փոփոխություններ իրականացնելու իրավական ուժ, դրանք կարող են ապահովել իրադրությունն ավելի չվատթարանալու համար պայմաններ.

՛՛Կարծում եմ, մեր թողած ազդեցությունը շատ դժվար է չափել կամ բացատրել։ Դա գրեթե նույնն է, երբ մարդկանց շրջանում ձեր ունեցած ազդեցությամբ նրանց տալիս եք իրենց փոձառությունը բացատրելու հնարավորություն ու լսարան՝՝։

1993 թվականին հիմնադրվելուց հետո,՚ ՛՛Ականատես՝՝-ն իր գործընկերների հետ աշխատել է աշխարհի 6Օ երկրներում, այդ թվում Հնդկաստանում, Բանգլադեշում, Աֆղանստանում ու Միացյալ Նահանգներում։ Սակայն Քոլդուելի խոսքերով, ՛՛Ականատես՝՝-ը չի աշխատում Իրաքի պես պատերազմական գոտիներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպան տեղական խմբերը չեն կարող գործել ազատ։

XS
SM
MD
LG