Մատչելի հղումներ

Տեսակետներ Գերմանիայի նոր կանցլերի ապագա գործունեության վերաբերյալ


Նոյեմբերի 22-ին Գերմանիայի ղեկավարի դերը ստանձնեց քրիստոնյա-ժողովրդավարական պահպանողական միության անդամ Անգելա Մերքելը, երբ խորհրդարանը նրան ընտրեց երկրի կանցլեր։ Մինչ այդ երկու ամիս ուժեղ պայքար էր ընթանում սոցիալ ժողովրդավարական կուսակցության հետ, ինչի արդյունքում երկու կողմերի թեկնածուները չստացան կանցլերի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ եւ տեղի ունեցավ իշխանությունը կիսելու գործարք։ Այժմ նախարարների կեսը ընդդիմադիր սոցիալ ժողովրդավարական կուսակցությունից են։ Իսկ արդյո՞ք կառավարությունը կկարողանա իրականացնել որեւէ բան։ Գերմանական հետազոտությունների ամերիկյան հաստատության գործադիր տնօրեն Ջեքսըն Ջեյնսը կարծում է , որ այս կառավարությունը չի դիմանա մինչեւ չորս տարի.

՝՝Եկող 4 տարիներին նրանք կընտրեն այն հարցերը, որոնց շուրջ կարող են գալ համաձայնության, չնայած նման հարցերը, շատ չեն։ Իսկ եթե լինեն կարեւոր հարցեր, կողմերը կփորձեն անել ինչ որ բան։՝՝

Ջոնս Հոփկինսի համալսարանի միջազգային հետազոտությունների հաստատության աշխատակից Ստիվըն Սզաբոն ասում է , թե կոալիցիան ստիպելու է կուսակցություններին շարունակ մտնել գործարքների մեջ, ինչը կնշանակի, որ Անգելա Մերքելը չի ունենա ազատ գործելու այնքան հնարավորություն, որքան կցանկանար ունենալ։ Նա ասում է.

՛՛Մյուս կողմից՝ նա է երկրի կանցլերը, առաջին կին կանցլերը Գերմանիայում, փաստ, որը կարող է բարենպաստ պայման դառնալ նրա գործունեության համար։ Նա հունի մեջ կմտնի եկող 6 ամիսներին։՝՝

Դոկտոր Սզարբոյի խոսքերով, կանցլեր Մերքելի անցյալ գործունեությունը հատուկ երանգ է տալիս նախորդ կանցլեր Գերհարդ Շրոդերի ձեռնարկած քայլերի նկատմամբ իր ունեցած տեսակետներին։ Նա ասում է.

՛՛Ես գիտեմ, որ նա հասկանում է Շրոդերի թույլ տված մեծ սխալը՝ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ այսպես կոչված նոր Եվրոպայի դեմ հանդես գալու փաստը, հակադրվելով Լեհաստանին ու այն երկրներին, որոնք Իրաքի դեմ պատերազմում պաշտպանում էին Բուշի վարչակազմին։ Այժմ նոր կանցլերը ցանկանում է հեռու մնալ Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ սերտ կապերից եւ ավելի նրբանկատ լինել ավելի փոքր երկրների, ինչպես օրինակ Բելգիայի, Նիդերլանդների ու Եվրոպական Միության հին անդամների հետ հարաբերություններում։՝՝

Արեւելյան Գերմանիայի ճնշիչ կառավարության պայմաններում մեծացած լինելու հանգամանքը Մերքելին տվել է ազատության իմասը լավ հասկանալու ունակություն։ Ջակսըն Ջենզի կարծիքով.

՝՝Նա գալիս է Ռուսաստանի, Ուկրաինայի, արեւելաեվրոպական երկրների նկատմամբ յուրօրինակ ծրագրերով, այն երկրների, որոնք որոնում են կառավարման նոր ձեւեր։ Ու կարծում եմ, նա կկարողանա այդ ամենին վերաբերվել օգտվելով իր անձնական փորձառությունից-։՝՝

Դոկտոր Ջեյնսը նույնպես գտնում է, որ կանցլեր Մերքելը ցանկանում է վերականգնել ԱՄՆ-ի հետ Գերմանիայի հարաբերությունները, որոնք խաթարվեցին Իրաքի դեմ պատերազմում տարաձայնությունների պատճառով։ Կան վկայություններ, որ նա ձգտում է հասնել այդ նպատակին։ Պաշտնը զբաղեցնելուց մեկ շաբաթ անց, նրա արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմերը մեկնեց ԱՄՆ՝ հանդիպում ունենալով արտգործախարար Քոնդոլիզա Ռայսի հետ։

XS
SM
MD
LG