Մատչելի հղումներ

Քիմիական աղտոտման հետեւանքները Չինաստանում


Գնալով մեծանում է այն մտահոգությունը, որ Չինաստանի աճող տնտեսությունը լուրջ վնասներ է հասցնում բնական միջավայրին։ Չինաստանի Շոնգուա գետը թափված քիմիական նյութերի հետեւանքով վերջերս քաղաքի ջրի մատակարարումը անջատվել էր մի շարք բազմամարդ քաղաքներում։

Չինաստանի հյուսիսարեւելքով է անցնում այս երկրի ամենամեծ գետերից մեկը, որն 8Օ կիլոմետրանոց մի հատվածում այժմ պարունակում է քաղցքեղածին բենզոլ։ Պլաստիկ նյութեր, լվացքի փոշիներ եւ միջատասպան նյութեր արտադրող քիմիական գործարաններից մեկում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած մի պայթյունի հետեւանքով, Շոնգուա գետը թափվեցին 1ՕՕ տոննա թունավոր նյութեր։

Պաշտոնատար անձինք, տեղի ունեցածը մի քանի օր գաղտնի պահելով, հայտարարում էին, թե Հարբին քաղաքի ջրի սնուցումն անջատել են սովորական ստուգումների նպատակով։ Իսկ պետական հեռուստատեսությունը սփռում էր քաղաքի ջրամբարի ածխե ֆիլտրերը փոխելու մասին պատկերներ։

Սակայն որոշ փորձագետներ դժգոհում էին, որ կատարվածի համար Չինաստանի կառավարությունը չի իրականացնում արտակարգ միջոցառումներ։

Իսկ երկրի բնության պահպանության գործակալության բարձրաստիճան պաշտոնյաներից ժանգ Լիյունը կատարվածի մեղքն ամբողջությամբ բարդում է Ջիլինի քիմիական գործարանի վրա։

Հաբրին քաղաքն անցնելով՝ հրկիզվող այս նյութը աստիճանաբար կտարալուծվի, սակայն դրա ազդեցությունն արդեն նկատելի է այլուր։ Այս գետի հունով 7ՕՕ կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական Խաբարովսկ քաղաքում մարդիկ սկսել են ջուր հավաքել։

Չնայած Չինաստանի իշխանությունները հայտարարում են, թե համագործակցում են հարեւան երկրների հտ, Ռուսաստանի պաշտպնատար անձինք բողոքում են անհրաժեշտ տեղեկություններ չստանալու համար։

Ռուսաստանի խորհրդարանի բնության պահպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Գրաչովի խոսքերով, Չինաստանը պետք է կրի ամբողջ պատասխանատվությունը։ Նա ասում է.

՝՝Մենք բավարար ուժ ու միջոցներ ունենք դիմակայելու համար վտանգը, սակայն Չինաստանի առջեւ դնելու ենք վնասի դեմ փոխհատուցելու պահանջ։՝՝

Չինաստանը հայտարարում է, թե շուտով կառավարական մի հանձնախումբ տեղում կզննի քիմիական աղտոտման հետեւանքները։ Ըստ լրատվական պետական ծառայության, հնարավոր է հարուցվեն քրեական մեղադրանքներ։

XS
SM
MD
LG