Մատչելի հղումներ

Կացարաններ՝ անօթեւան ընտանիքների համար


Միացյալ Նահանգներում ամեն տարի նոյեմբերի վերջերին տոնվում է Գոհաբանության օրը, երբ ամերիկացիներն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց վայելած բարիքների համար։

Հազարավոր անձինք եկան այստեղ, Վաշինգտոնի հուշարձանի մոտ, ՚՚Կատրինա՚՚ ծովամրրիկից տուժածներին օգնելու նպատակով։ Չքավորների համար բնակարաններ կառուցող ՚՚Կացարան մարդկության համար՚՚ բարեգործական կազմակերպության եւ ԱՄՆ-ում բնակարանների գնումը վարկավորող ՚՚Ֆրեդի Մաք՚՚ բանկի կողմից աջակցվող այս նախաձեռնության նպատակը փայտից 51 տներ հավաքելն ու դրանք բեռնատար ավտոմեքենաներով Լուիզիանայի նահանգ ուղարկելն էր։

Ռալք Բոյդը ՚՚Ֆրեդի Մաք՚-ի փոխնախագահն է.

՚՚Գաղափարը երկրի մայրաքաղաքում համախմբվելն ու կարճ ժամանակում հնարավորինս մեծ թվով տներ կառուցելն էր, որոնք ուղարկելու ենք անօթեւան մնացած անձանց։ Սրանք ամուր պատրաստված տներ են, որոնք հատկացվելու են ծովամրրիկների հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին՚՚։

51 տները խորհրդանշում են հիսուն նահանգներն ու Կոլումբիայի շրջանը։ Յուրաքանչյուր տուն անվանվել է մեկ նահանգի անունով.

Պարոն Բոյդը նորից ավելացնում է.

՚՚Սա հարթակն է, ուր բերվում են տների մասերը եւ շրջանակները միացվում են՚՚։

Կամավորները գալիս են հիմնականում Վաշինգտոնի շրջանից։ Սա Իլինոյսի նահանգը ներկայացնող տնակն է։ Նահանգի սենատոր Բարաք Օբամայի անձնակազմն օգնում է. Տներն ունեն երեք ննջասենյակ, մեկ հյուրասենյակ, խոհանոց ու երկու լողարանի այլընտրանք։

Ռալֆ Բոյդն ասում է.

՚՚Այստեղ հարմարորեն կարող է բնակվել միջին չափի մեկ ընտանիք՚՚։

Այս ծրագրում Ֆրեդի Մաքը ներդրել է երեք միլիոն հինգ հարյուր հազար դոլար, իսկ իր ինքնությունը չհայտնած մեկ այլ դոնոր նվիրաբերել է 800 հազար դոլար։

Պարոն Բոյդն այս մասին ավելացնում է.

՚՚Այս տների վրա աշխատող որոշ թվով կամավորներ տների շրջանակների վրա պատգամներ են գրում դրանց ապագա տերերին։ Այս մեկում ասվում է. ՚՚թող Աստված օրհնի այս տունը՚՚։

Ծրագիրն իրագործվեց Գոհաբանության օրվան համապատասխան, որն առաջին անգամ նշվել է անգլիացի առաջին վերաբնակների կողմից, ովքեր հարկադրված էին օգնել միմյանց գոյատեւելու համար։

Պարոն Բոյդն ասում է.

՚՚Փաստը, որ օգնությունն ու միասին աշխատելն իրագործվում է տոնի շրջանում, խորհրդանշական է, եւ կարծում եմ, պատշաճ է՚՚։

XS
SM
MD
LG