Մատչելի հղումներ

Խորհրդաժողով՝ Ինտերնետի հարցերի շուրջ


Նոյեմբերի տասնվեցից մինչեւ տասնութը Թունիսում կկայանա ՚՚Տեղեկատվական հասարակություն՚՚ անվամբ միջազգային խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցը լինելու է Ինտերնետի վրա Միացյալ Նահանգների չափազանց մեծ վերահսկողությունը։

Ինտերնետը Պենտագոնի կողմից ստեղծվեց երեսուն տարի առաջ, որպես գիտահետազոտական ծրագիր։ Այսօր այն համաշխարհային հաղորդակցության ենթակառույցի կարեւոր մասերից մեկն է։ Քանի որ Ինտերնետը դարձել է համաշխարհային առեւտրի հիմքը, բազմաթիվ երկրների շրջանում առկա է այն կառավարելու գործում դեր ունենալու հարաճուն փափագ։

Թունիսում կայացող միջազգային այս խորհրդաժողովին օժանդակում է ՄԱԿ-ը։ Խորհրդաժողովում բանավեճը կկենտրոնանա այն հարցի վրա, թե Վաշինգտոնն արդյո՞ք շարունակելու է լինել Ինտերնետային բոլոր կայքերի գլխավոր իրավարարը, ինչպես օրինակ, դոթ քոմ, կամ դոթ օրգն են։

Այս կայքերի աշխատանքն ամենօրյա հիմքով իրագործվում է ԱՄՆ-ի Առեւտրի նախարարության կողմից ստեղծված մի մասնավոր կազմակերպության, կրճատ՝ ԱՅՔԱՆՆ-ի միջոցով։

՚՚Սակայն ԱյՔԱՆՆ-ը ոչինչ չի անում որոշ հարցերի՝ ինչպես օրինակ, եկամտահարկերի, խոսքի ազատության կամ անվանարկության օրենքների խնդրում։ Կազմակերպությունը չունի օրինականություն, ինչպիսին կունենար կառավարական կամ միջազգային կազմակերպությունը՚՚։

Ադամ Թիերը բջջային տեխնոլոգիայի զարգացման հարցերն ուսումնասիրող ՚՚Առաջադիմություն եւ ազատություն հաստատության՚՚ պաշտոնյաներից է։ Նա ասում է, թե բազմաթիվ երկրներ կոչ են անում ստեղծել միջազգային պաշտոնական մարմին, որն իշխանություն կունենա կանոններ հարկադրելու Ինտերնետին։ Եւրամիությունը կողմ է առաջարկին։ ԱՄՆ-ը մերժում է դա։ ՚՚Լրագրողներ առանց սահմանների՚՚ կազմակերպության աշխատակցուհի Ջուլիան Փեյնն այս մասին ասել է.

՚՚Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը հիմնականում քննադատում են աշխարհի ամենաբռնատիրական երկրները, Չինաստանը, Իրանն ու Կուբան, որոնք համախմբվել են Ինտերնետի կառավարումը վերստին ՄԱԿ-ին շնորհելու համար, որն իմ կարծիքով կլինի սարսափելի սխալ՚՚։

Պարոն Փեյնն ասել է, թե մինչեւ Եւրամիության կամ մեկ այլ ուրիշի կողմից ավելի ընդունելի լուծում առաջարկվելը, այն պետք է մնա ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։ Պարոն Թիերն այս մասին ավելացնում է.

՚՚Ինտերնետը ազատության երբեւէ ստեղծված մեծագույն տեխնոլոգիան է։ Իսկապես խայտառակություն կլինի, եթե կարգավորման համաշխարհային մի մարմին որոշ բռնատիրական երկրների թույլատրի մասնակցել Ինտերնետի կառավարմանը, որոնք կմիջամտեն դրա աշխատանքին կամ խոչընդոտեն այն՚՚։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Կոֆի Անանը աշխատում է միջնորդել բանավեճում եւ լրագրերից մեկում հրատարակված մի հոդվածում գրել է, թե ՄԱԿ-ը չի ծրագրում վերահսկել կամ ստանձնել Ինտերնետի կառավարումը։

XS
SM
MD
LG