Մատչելի հղումներ

՚՚Ամերիկան ներգաղթողների երկիր է՚՚


Միացյալ Նահանգները ներգաղթողների երկիր է եւ շատերը եկել են այստեղ ամերիկյան իրենց երազանքին, հաջողության ու բարգավաճման հասնելու նպատակով։

Սաղիր Թահիրը Պակիստանի Լահոր քաղաքից ներգաղթել է ԱՄՆ 1972 թվականին, գրպանում ունենալով ընդամենը հարյուր դոլար գումար։ Ներկայումս նա հաջող բիզնեսմեն է, եւ Նյու Հեմշիրի նահանգի օրենսդիրներից է։ Այս մասին նա ասում է.

՚՚Ցանկանում էի երեխաներիս դուրս բերել աղքատությունից, եւ այդ իսկ պատճառով օրական հարկադրված էի աշխատելու տասնվեցից-քսան ժամ՚՚։

Անցած երեսուն տարում նա կատարել է տարբեր աշխատանքներ եւ ներդրումներ է արել հիմնականում վարձով տրվող շենքերում։ Սագին, ինչպես նրան կոչում են նահանգում, ընդունում է, որ իր ամբողջ էներգիան կենտրոնացրել է իր բիզնեսների վրա, որի պատճառով նվազ ժամանակ է հատկացրել իր ընտանիքին։ Նա ասել է.

՚՚Ավելի շուտ ամուսնացած էի բիզնեսներիս՝ քան կնոջս հետ՚՚։

Նա իր կնոջ հետ իրենց երեխաների մեջ ջանում է ներարկել երկու մշակույթների լավագույնը. ընտանիքի ավանդական ըմբռնումը եւ հաջողության հասնելու հնարավորությունը։ Սաղիրի կինը, Սանամն ասել է.

՚՚Ինձ ճանաչող անձինք գիտեն, որ ունեմ Պակիստանցու մեծ հպարտություն ու նաեւ Ամերիկացու հատկություններ՚՚։

Սագին հասել էր Ամերիկյան իր երազանքի հաջողությանն ու հարստությանը։ Սակայն նրա որդին 1998 թվականին ասաց, որ հայրը պետք է համայնքին վարձահատույց լինի նահանգի օրենսդիր ընտրվելով, որի դիմաց վճարվելու է տարեկան 100 դոլար.

՚՚Անկեղծորեն ասած, հարյուր տոկոսով համոզված էի, որ ոչ մեկն իմ օգտին չի քվեարկի բացի կնոջիցս՚՚։

Սաղիրն իր թեկնածությունն առաջադրեց 1998 թվականին Հանրապետական կուսակցությունից, սակայն պարտություն կրեց։ Երկու հազար թվականին նա վերստին առաջադրեց իր թեկնածությունը եւ ընտրվեց քվեների ավելի քան 70 տոկոսով։ Սագին ասել է, թե նահանգի օրենսդիր մարմնում առաջին անգամ ելույթ ունենալն իր համար հուզիչ էր։

Այդ ժամանակից ի վեր նա իր ազդեցությունն օգտագործում է իր համար ամենակարեւոր՝ կրթության եւ կարիքավորներին օգնելու հարցերն առաջ մղելու համար։ Նա այս օրը բարձրաստիճան պատվիրակություն էր բերել տեղի անօթեւանների ապաստարան, ավելի մեծ աջակցություն եւ ֆինանսավորում ապահովելու համար։

Որպես Պակիստանյան ծագմամբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատար Սագի Թահիրը սեպտեմբերի տասնմեկի ահաբեկչական հարձակումներից հետո ջանաց մեղմել երկու երկրների միջեւ լարվածությունը.

՚՚Եթե մարդն այն կարծիքին է, որ կարող է օգնել իր շրջապատի, համայնքի, նահանգի, իր երկրի մարդկանց, ապա պետք է առաջարկի իր ծառայությունը։ Մահանալուց հետո մարդն ինչ արել է իր համար, կմահանա իր հետ, սակայն այլոց համար արածը կհարատեւի երկար ժամանակ՚՚։

XS
SM
MD
LG