Ասացվածքներից մեկի համաձայն, մարդու աչքերը նրա հոգու պատուհանն են, սակայն բժշկության ասպարեզում մարդու աչքերը հնարավորություն են տալիս ախտորոշելու տարբեր հիվանդություններ։
Ալզայմրն ազդում է տարեցների հիշողության ու լեզվի վրա։ Այս հիվանդության բժշկական ստուգումը դժվարին եւ ոչ-կատարյալ է։ Չնայած հիվանդությունն անբուժելի լինելուն, դրա մի քանի ախտանշաններ բուժելի են։ Բժիշկ Լի Գոլդստայնն այս մասին ասել է.
՚՚Եթե ցանկանում ենք վաղ միջամտել, ապա հիվանդությունը պետք է վաղ ախտորոշենք՚՚։
Բժիշկ Գոլդստայնն ու գիտնականների նրա խումբը հույս ունեն, որ թերեւս լավ միջոց են հայտնաբերել աչքի երկու հասարակ ստուգումներ անցկացնելով.
՚՚Աչքերը բառացիորեն եւ փոխաբերական իմաստով ուղեղի պատուհանն են, եւ մենք դրա միջոցով հետեւում ենք Ալզայմր հիվանդության ընթացքին՚՚։
Նրանք կարողանում են դա անել աչքի մեջ բետա ամիլոիդ պրոտեինն ուսումնասիրելով, որը մեծ քանակությամբ ստեղծվում է Ալզայմրով հիվանդների ուղեղում։ Բժշկական առաջին ստուգման ժամանակ լույսի փունջ է արձակվում ակնաբյուրեղի վրա։ Դրա կողմից լույսի փունջը ցրվելիս երեւում է բետա ամիլոիդի ներկայությունը։
Երկրորդ փորձը կենսաքիմիական է, եւ հաստատում է առաջին փորձի դրական ախտորոշումը։ Այս նոր միջոցը դեռեւս կլինիկական փորձարկումների մեջ է, սակայն բժիշկ Գոլդստայնը հույս ունի, որ հիվանդությունը ստուգելու իր միջոցը կհաստատվի եւ կօգտագործվի հաջորդ մի քանի տարվա ընթացքում։