Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Սպիտակ տան հանդիսության ժամանակ Ազատության նախագահական շքանշանով է պարգեւատրել տարբեր բնագավառներում մեծ հաջողության հասած 14 ամերիկացիների։ Սպիտակ տան հանդիսության ժամանակ նախագահ Բուշը Ազատության նախագահական շքանշանն անվանեց ԱՄՆ-ի քաղաքացիական բարձրագուն պարգեւը, որը տրվում է տարբեր բնագավառներում մեծ ձեռքբերումների համար։ Նա ասաց.
՝՝Ազատության պարգեւին արժանացող յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ հատուկ տեղ ունի մեր երկրի կյանքում եւ արժանի է Ամերիկայի ժողովրդի հարգանքին։՝՝
Պարգեւին արժանացածների շարքում է հյուրանոցի ղեկավար Փոլ Ռուզսաբագինան, որը 1994 թվականին ապաստան է տվել Ռուանդայի ցեղասպանությունից ազատվածներին։ Նրա խիզախությունն ու մարդկանց նկատմամբ կարեկցանքն է պատկերված միջազգային ճանաչում գտած ՝՝Ռուանդա Հյուրանոցը՝՝ ֆիլմում։
Պարգեւին արժանացածների մեջ է աշխարհի բոլոր ժամանակների ամենամեծ մարզիկներից բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին։ Ազատության շքանշանին արժանացավ նաեւ ԱՄՆ-ի հոգեւոր երգերի հայտնի կատարողներից Արիթա Ֆրանկլինը։ Առաջին տեղը գրաված նրա երգերից մոտ քսանը հնչում են արդեն 4Օ տարի։
Բարձրագույն պարգեւին արժանացավ նաեւ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի երկար տարիների նախագահ Ալան Գրինսփանը, որը շուտով անցնելու է հանգստի։ Պարգեւին արժանացածների մեջ են դերասան Քարոլ Բրունեթը եւ գոլֆի չեմպիոն Ջեք Նիքլոսը։