Մատչելի հղումներ

Նոր պատվաստանյութ թռչնագրիպի դեմ


Հունգարացի պաշտոնատարներ հայտնում են, թե իրենց երկրում ստեղծվել է թռչնագրիպի դեմ պատվաստանյութ, որը մանրէի վերափոխվելու դեպքում կարող է արագացնել դրա դեմ պայքարի այլ պատվաստանյութերի պատրաստումը։

Առողջապահության բնագավառի միջազգային պաշտոնատարներ մտահոգ են, որ վերջերս հարավ-արեւելյան Եւրոպայի երկրներում ի հայտ եկած թռչնագրիպը կարող է վերափոխվել մի նոր տեսակի, որը կարող է վարակիչ լինել մարդկանց շրջանում։

Հունգարիան մշակել է թե՛ մարդկանց, եւ թե՛ կենդանիներին պաշտպանելու համերկրային ծրագիր։ Այդ երկրի առողջապահության նախարար Յենո Ռասն ասում է, թե Հունգարիան ստեղծել է նոր պատվաստանյութ.

՚՚Մարդու վրա բժշկական մեր առաջին փորձարկումը դրական արդյունք է տվել, եւ արյունն արտադրում է հակաբիոտիկ։ Կարող ենք ասել, որ հունգարացի գիտնականների գերազանց աշխատանքը հաջողությամբ է պսակվել՚՚։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհի որոշ թվով երկրների տվել է ՚՚Էյչ 5 Էն 1՚՚ մանրէի ձեւափոխված տեսակը, որոնք պետք է արտադրեին պատվաստանյութ։

՚՚Ես պատվաստանյութ ստացած անձանցից մեկն եմ։ Ես պետք է շեշտեմ, որ սա ՚՚Էյչ 5 Էն 1՚՚ մանրէի դեմ է։ Սա թերեւս արդյունավետ չի լինի առաջիկայում առաջանալիք մանրէների դեմ՚՚։

Սակայն պարոն Ռասն ասում է, թե պատվաստանյութն անմիջականորեն թռչունների հետ աշխատող անձանց համար է, որը Հունգարիային ընձեռում է գրիպի համաճարակի դեպքում արդյունավետ պատվաստանյութ պատրաստելու հնարավորություն։

՚՚Այդ նպատակի համար մենք ներկայիս մանրէն պետք է փոխարինենք նորով։ Նախքան համաճարակը տարածվելը, մի քանի շաբաթից մենք կարող ենք ստեղծել մի նոր պատվաստանյութ դրա ստեղծման ժամանակը նվազեցնելով՚՚։

Փորձագետներն ասում են, թե մինչ դեռեւս անհրաժեշտ են բժշկական հետագա փորձարկումներ, հունգարական պատվաստանյութը կարող է բեկումնային միջոց լինել թռչնագրիպի դեմ։

Չնայած այս պատվաստանյութի արժեքն ավելի թանկ է, այն վարակամերժության ավելի մեծ արձագանք է ստեղծում գրիպի դեմ, քան մյուս պատվաստանյութերը։ Յենո Ռասն ասում է, թե մանրէի վերափոխումը, որը հնարավորություն է տալիս հիվանդության փոխանցումը մարդուց-մարդուն, ամեն հիսուն-վաթսուն տարին մեկ առաջացնում է համաճարակ ստեղծող մանրէ։

՚՚1918 թվականի Իսպանական՝ ու 1968 թվականի Հոն Կոնգի համաճարակներն առաջացան մանրէի գենի այսպիսի վերափոխման հետեւանքով։ Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Եւրոպական առողջապահական գործակալութուններն այն կարծիքին են, որ առայժմ վտանգի մեջ են այն աշխատողները, ովքեր անմիջականորեն շփվում են թերեւս գրիպի մանրէ կրող թռչունների հետ՚՚։

Դոկտոր Ռասն ասում է, թե Հունգարիայի իշխանությունները խուսափում են բնակչության շրջանում խուճապ առաջացնելուց.

՚՚Էյչ 5 էն 1՚՚ թռչնագրիպի մանրէի ի հայտ գալու հետեւանքով Հարավ-արեւլյան Ասիայում ոչնչացվեցին 160 միլիոնից ավելի թչռուններ։ 120 մարդ վարակվեց հիվանդությամբ, որոնց հիսուն տոկոսը մահացավ։ Սա ցույց է տալիս, որ մենք պետք է լրջորեն վերաբերվենք հիվանդությանը՚՚։

Հունգարիայի առողջապահության նախարարն ասել է, թե նույնիսկ համաճարակի դեպքում պատճառ չկա պատվաստել բոլորին.

՚՚Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, բնակչության մեկ երրորդին պատվաստելը կարող է վերջ դնել համաճարակին։ ՁԻԱՀ հիվանդության հետ համեմատատելու դեպքում մարդկանց շրջանում գրիպի տարածվելու վտանգը նվազ է։ Այս խնդրին մեր մոտեցումը կարող ենք համեմատել հանրահայտ ասացվածքի հետ, որն ասում է. ՚՚Խաղաղության մեջ ապրելու համար նախապատրաստվիր պատերազմի՚՚։

Իսկ թե Հունգարիան եւ աշխարհի մյուս երկրները որքանո՞վ են նախապատրաստված դիմակայելու գրիպի մեկ այլ համաճարակ, ի հայտ կգա մանրէի վերափոխվելու եւ մարդուց-մարդուն անցնելու ժամանակ։

XS
SM
MD
LG