Մատչելի հղումներ

Երկրաշարժի  հետեւանքով վիրավորված պակիստանցիները


Պակիստանի պաշտոնատարները դադարեցրել են երկրաշարժից գոյատեւած անձանց փրկարար աշխատանքները

Ավերիչ երկրաշարժի հետեւանքով վիրավորված բազմաթիվ պակիստանցիներ, որոնցից շատերը մահամերձ են, շարունակում են գնալ ժամանակավոր հիվանդանոցներ, ինչպիսին այս մեկն է Մուզաֆարաբադի մերձակայքում։ Հիվանդներից մեկը տառապում է որովայնի վերքերից, իսկ հնգամյա Կադիրի ոտքերից մեկը վարակ է անցել։ Բժիշկ Սահեբ Զուրան ասում է, որ թերեւս անդամահատի նրա ոտքը։

՚՚Նրա մոտ փտախտ է սկսվել։ Նա թերեւս ուշ է եկել եւ անհրաժեշտ է որոշել նրա վերքի վտանգավորությունը՚՚։

Բժիշկն ասում է, թե առանց բժշկական անհապաղ օգնության նոր ժամանող հիվանդներից շատերը կմահանան։ Առաջնահերթ օգությունը չափազանց անհրաժեշտ է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ գտնվող հեռավոր գյուղերին։ ՄԱԿ-ի աշխատակից Բոբ Հոլդենն ասում է, թե որոշ թվով գյուղացիներ օգնության կարիք ունեն.

՚՚Մեր գլխավոր մտահոգություններից մեկը ստացված օգնության պաշարներն արագորեն տեղ հասցնելն է, քանի որ եղանակը սկսել է փոխվել այստեղ։ Սարերում արդեն ձյուն է եկել՚՚։

Բազմաթիվ անձինք այլեւս չեն սպասում օգնության եւ դրա փոխարեն լեռնային դժվարանցանելի արահետներով ջանում են ինքնուրույն հասնել կենտրոններ։

Երկրաշարժի հետեւանքով վիրավորվել են 60 հազարից ավելի անձինք։ Մոտալուտ ձմռանից առաջ, առնվազն երկու միլիոն անձինք մնացել են անօթեւան։

XS
SM
MD
LG