Մատչելի հղումներ

Արձագանքներ  ԱՄՆ-ի  Սպիտակ Տան խորհրդատու Հարիեթ Մայըրսին ԱՄՆ-ի Գերագույն դատավորի թեկնածու առաջադրելու Նախագահ Բուշի որոշմանը


Արդեն իսկ հարցեր են առաջ գալիս ԱՄՆ-ի Գերագույն դատավոր Սանդրա Դեյ Օ՛Քոննորին փոխարինող որոնելու նախագահ Բուշի մտադրությունների շուրջ։ Սպիտակ Տան խորհրդատու Հարիեթ Մայըրսն ունի աշխատանքային տպավորիչ կենսագրություն, սակայն ո՛չ՝ դատավորի փորձառություն։

Սպիտակ Տունը իրավական մասնագիտության մեջ Մայերզին պատկերում է որպես կանանց համար օրինակելի կերպար։ 1985 թվականին Մայերզը առաջին կինն էր, որն ընտրվեց Դալլասի իրավաբանական միության նախագահ։ 1992-ին նա ընտրվեց նաեւ Տեխասի նահանգի իրավաբանական միության նախագահ։ 1996 թվականին այն ժամանակ Տեխասի նահանգապետ Ջորջ Բուշը նրան նշանակեց նահանգի վիճակախաղերի հանձնաժողովի ղեկավար՝ վաստակելով խայտառակ պատմությունների մեջ հայտնված կազմակերպությունը մաքրողի համբավ։

Սակայն դատավոր նա երբեք չի եղել, մի բան, ինչն օրենսդիրներն այսօր շատ են վեր հանում։ Հաստատվելու դեպքում, Մայերզն այս պաշտոնում կփոխարինի Սանդրա Դեյ Օ՛Քոննորին, որը հայտնի է եղել 9 հոգուց կազմված դատական մարմնի կարեւոր մի շարք հարցերում, մասնավորապես արհեստական վիժեցումները թույլ տալու խնդրում խաղացած վճռական դերով։

Սենատոր Չարլզ Շումերը Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ է։ Այս մարմինն է հաստատելու կամ մերժելու տիկին Մայերզի նշանակումը։ Սենատոր Շումերը դեմ էր քվեարկել Արդարադատության նախարարի պաշտոնում Ջոն Ռոբերտսի թեկնածությանը, բողոքելով, որ վերջինս սենատորներին չի ներկայացնում մի շարք հարցերի, այդ թվում՝ արհեստական վիժումների շուրջ իր անձնական տեսակետները։ Նյու Յորքից ընտրված դեմոկրատ սենատորը վերապահություններ ունի նախագահ Բուշի ներկայացրած այս թեկնածուի նկատմամբ։ Նա ասում է.

՝՝Այսպիսով, իրար հետեւից երկրորդ անգամ նա ուղարկում է թեկնածուի, որի մասին մենք շատ բան չգիտենք՛՛։

Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Դայանա Ֆայնշտայնը գոհ է, որ նախագահն այս պաշտոնի համար ընտրել է կին թեկնածու։ Սակայն ըստ նրա, Մայերզի հարցում դեռ կան պատասխան չստացած հարցեր։ Նա ասում է.

՛՛Այժմ որոնք են նրա արժանիքները եւ ինչ տեղ կգրավի նա այս շատ պահպանողական դատարանում, մենք չգիտենք։ Դրա վրա է, որ պիտի կենտրոնանանք՝՝։

Այլոք, այդ թվում՝ Սենատում դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Արիզոնայից ընտրված Հերի Ռայդը գովում են Մայերզի փորձառությունը։ ՛Նա ասում է.

՛Բայց Հարիեթ Մայերզն բարեպաշտությամբ է ծառայել որպես դատապաշտպան։ Ես նույնպես դատապաշտպան եմ ու նման կենսագրությամբ յուրաքանչյուր ոք ինձ գոհացնում է՝՝։

Հանրապետական Ջոն Քորնինը նույնպես հերքում է իրավական հարցերում փորձառություն չունենալու մասին մեղադրանքները։ Նա ասում է.

՛՛Այս հարցը ավելի կարեւոր է, քան Գերագույն դատարանի իրավական փորձառություն չունեցող 4Օ դատավորների նշանակումը։ Բայց եւ այնպես կարծում եմ, որ նա ունի այս պաշտոնում նախապատրաստվելու համար մասնագիտական փորձառություն՝՝։

Տիկին Մայերզը 2ՕՕ5 թվականի փետրվար ամսից աշխատում է նախագահի խորհրդական, համարվելով նախագահի ամենավստահելի թեկնածուն։ Սպիտակ Տան խոսնակ Սկոթ Մաքքլենանն անտեսեց լրագրողների այն հարցը, թե ինչ խորհուրդներ է նա տալիս նախագահին։ Այս պաշտոնում Մայերզին ամնալավ թեկնածու անվանելով՝ խոսնակը շեղվեց Մայերզի նշանակումը զուտ քաղաքական համարելու հայտարարություններին պատասխանելուց։

XS
SM
MD
LG