Մատչելի հղումներ

Աֆղանստանի ընտրությունները


Աֆղանստանում շարունակվում է վերջերս տեղի ունեցած խորհրդարանական եւ գավառային խորհուրդների ներկայացուցիչների ընտրությունների քվեների հաշվումը։

՚՚Սա քվեաթերթիկի օրինակ է՚՚։

Էմիլի Ջելինեկն ու ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ աֆղան կանանց սովորեցնում են ինչես կարդալ եւ լրացնել քվեաթերթիկները խորհրդարանական ընտրություններում։ Դա դժվարին խնդիր էր։ 249 տեղանոց խորհրդարանի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել 5800 անձինք։ Էմիլի Ջելինեկը ՄԱԿ-ի աշխատակից է.

՚՚Նրանք չեն հասկանում, թե ինչու են քվեարկում խորհրդարանի համար եւ որն է դրա դերը՚՚։

Աֆղանստանում խորհրդարանական եւ գավառային խորհուրդների ընտրությունները կայացան նույն օրը։ Քվեաթերթիկների վրա նշված չէր քաղաքական որեւէ կուսակցության անուն։ Ուստադ Մոհամեդ Նաիբխաիլը թեկնածուներից մեկն է.

՚՚Մեր առավելությունը մեր ստացած բարձրակարգ կրթությունն է։ Մենք կհոգանք Աֆղանստանի ազգային շահերի մասին՚՚։

Սակայն ոչ բոլոր թեկնածուներն ունեն նման նպատակներ։ Ընտրությունների թեկնածուներն ուշադրություն չեն դարձնում ազգային եւ շրջանային կապերին, որի հետեւանքով աֆղանացիները կռվեցին միմյանց դեմ տասնամյակներ տեւած պատերազմի ընթացքում։ Վելուծաբան Ջոանա Նաթանն այս մասին ասում է.

՚Մենք ականատես ենք ընտրությունների, որոնք չափազանց տեղայնացած են ու կենտրոնացած են անհատ թեկնածուների եւ ազգային խմբերի վրա՚՚։

Որոշ անձինք մտահոգված են այն փաստից, որ քվեաթերթիկների վրա նաեւ նշված էին նախկին ռազմիշխանների անունները։ Որոշ անձինք Մոհամեդ Յունուս Քանունուն բնութագրում են որպես քաղաքագետ դարձած ռազմիշխանի։

՚՚Կառավարությունը կցանկանար մի այնպիսի խորհրդարան, որի հետ կարող է վարվել ինչպես ցանկանում է, սակայն գրեթե չունի տեղեր շահելու հնարավորություն ։ Այդ իսկ պատճառով ասեկոսեներով սկսում են հոգեբանական պատերազմ՚՚։

Ներքին գործոց նախարար Ալի Ահմադ Ջալալին ասում է, թե ներկայիս Աֆղանստանում որոշումը կայացնում է աֆղան ժողովուրդը.

՚՚Աֆղան ժողովուրդն անցյալում ապացուցել է, որ ունի լավ թեկնածուների ընտրելու անհրաժշտ իմաստությունը՚՚։

Աֆղանստանում կայացած ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կդառնան հոկտեմբերի վերջերին։

XS
SM
MD
LG