Մատչելի հղումներ

Ֆրանսիական շամպայնն արդյո՞ք միակն է աշխարհում...


Ֆրանսիայի հարավում փոթորիկների հետեւանքով հարաճունորեն նվազում է թե՛ ոգելից խմիչքների սպառումը երկրում, եւ թե՛ դրանց արտահանումը այլ երկրներ։ Սրանք Ֆրանսիայի Ռեյմս քաղաքից ոչ հեռու աճեցվող աշխարհում հանրահայտ խաղողի այգիներն են։

՚Վով Քլիքո՚՚ շամպայնի գործարանում մատուցում են փրփրացող շամպայնը, հուսալով, որ օտարեկրացի այս զբոսաշրջիկներին դուր կգա իրենց համտեսածը եւ նրանք իրենց երկրներում կգնեն այն։ Ֆրանսիացիներն ավելի ու ավելի քիչ են սպառում շամպայն, եւ հարաճուն մրցակցություն է առկա այնպիսի երկրներից, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Իտալիան, Չիլին, Ավստրալիան եւ Հարավային Կորեան։ Ֆլո Տաբարը ՚՚Վով Քլիքո՚՚-ի էքսկուրսավարն է.

՚՚Նվազ չափով շաքար ավելացնելու դեպքում կստանաք ՚՚Բրուտ՚՚ շամպայնը՚՚։

Գինեգործներն այն կարծիքին են, որ սպառողներին կրթելով ավելի շատ արտադրանք կվաճառեն։ Էքսկուրսավար Ֆլո Տաբարն ասում է, թե 18-երորդ դարում Տիկին Քլիքոյի կողմից հիմնադրված ընկերության շամպայնը տարբերվում է այլ ընկերությունների արտադրանքից.

՚՚Կարծում եմ, ՚՚Վով Քլիքո՚՚ ըներության շամպայնը այդքան յուրահատուկ է, շամպայնի իր որակի եւ գինեգործարանի պատմության շնորհիվ։ Սա չափազանց ավանդական գինեգործարան է եւ Տիկին Քլիքոն չափազանց հմայիչ ու կարեւոր անձ էր՚՚։

Ֆրանսիական շամպայնի ՚՚Կանարդ Դուշեն՚՚ ընկերությունում գինու արկղերն առաքվում են նոր զարգացող միջազգային շուկաները, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը։ ՚՚Կանարդ Դուշեն՚՚ ընկերությունը հայտնել է, թե հույս ունի, որ հաջորդ երկու տարվա ընթացքում իր շամպայնը կվաճառի տասից ավելի երկրներում։ Բազմաթիվ երկրներ են վաճառում շամպայն, սակայն ֆրանսիացիները պնդում են, որ աշխարհում կա միայն մեկ շամպայն, որն արտադրվում է Ֆրանսիայի արեւելյան մասում։

XS
SM
MD
LG