Մատչելի հղումներ

Մետամֆեթամինը նոր չարիք է ԱՍՆ-ում


Մետամֆեթամինը իրավապահ մարմինների կողմից ներկայումս համարվում է Միացյալ Նահանգներում ամենաշատն օգտագործվող թմրադեղը, որը մշտապես գործածում են մեկ ու կես միլիոն ամերիկացիներ։

Քրիս Ռայսն ատամնաբույժ է Միացյալ Նահանգների Կանզաս քաղաքում, մի շրջան՝ ուր մոլեգնում է մետամֆեթամինի համաճարակը.

՚՚Նրանց ատամները փտած են մինչեւ լնդերը, եւ կոտրված են՚՚։

Թմրանյութը ծխելը կարող է հանգեցնել ատամների արագ քայքայվելուն։ Սերժանտ Ջեյսոն Գրելներն աշխատում է Միսսուրիի նահանգի թմրադեղերի դեմ պայքարի ոստիկանական բաժանմունքներից մեկում։

՚Առկա են գյուղական ընդարձակ տարածքներ, ուր մարդիկ կարող են պատրաստել այս թմրանյութը՚՚։

Մետամֆեթամինը դյուրին է պատրաստելը։ Դրա գլխավոր բաղադրատարրն էֆեդրինն է, որը վաճառվում է դեղատներում։ Սերժանտ Գրելները բացատրում է թմրադեղն օգտագործվելու գլխավոր պատճառները.

՚՚Նրանք խնդիր ունեն ինքնահարգանքի հարցում։ Նրանք հեռանում են իրենց ընտանիքից, տնից, աշխատանքից՚՚։

Թմրադեղով տարվելը գրեթե ավերեց Մարկ Հինդրիչի եւ նրա ընտանիքի կյանքը։ Նրա կինը եւս թմրամոլ էր.

՚՚Ես ամենաստախոս, ամենախաբեբա եւ գող անձնավորություններից մեկն էի։ Ես վատթարագույններից էի՚՚։

Մետամֆեթամինով տարվելը կարող է լուրջ ազդեցություն գործել այն գործածողների ընտանիքի անդամների վրա, որոնց երեխաներին անհրաժեշտ է հեռացնել թմրամոլ ծնողներից։ Թվում է, թե մետամֆեթամինը մեծ քաղաքի թմրադեղի խնդիրների սարսափները բերում է Ամերիկայի կենտրոնական նահանգների գյուղական շրջանները։

XS
SM
MD
LG