Մատչելի հղումներ

Տարբեր դավանանքների ազատությունը Թուրքիայում


Թուրքիայի բնակչության 90 տոկոսը մահմեդականներ են, եւ երկրի խոշոր քաղաքների որոշ մասերում ապրում են տարբեր դավանանքի բնակիչներ։

Կուզգունչուկը Ստամբուլի պատմական մասերից մեկն է։ Հարյուրավոր տարիներ այնտեղ բնակվել են մահմեդականներ, հրեաներ եւ քրիստոնյաներ. թուրքեր, հայեր եւ հույներ։ Կուզգունչուկում կա մի եկեղեցի, մի մզկիթ եւ մի սինագոգ։ Հայ Ուղղափառ եկեղեցու քահանան երբ ասում է ՚՚հավատացյալներ՚՚, նկատի ունի հրեաներին, մահմեդականներին եւ քրիստոնյաներին, ովքեր եկել են այս սուրբ վայրն աղոթելու։ Նա ասել է.

՚՚Տարաձայնություն չկա մեր միջեւ։ Մահմեդականները գալիս են այստեղ մոմ վառելու եւ աղոթելու։ Կա միայն մեկ Աստված, եւ դեպի Աստված տանող տարբեր ուղիներ՚՚։

Եկեղեցու ղեկավարը, Մեհմետ Բիրազն ասում է, թե անհրաժեշտ է համագործակցել բոլոր մակարդակներով.

՚՚Քաղաքականության բնագավառում առկա է այն մտայնությունը, որ կրոնները խնդիրներ ունեն միմյանց հետ։ Սակայն շարքային մարդիկ չունեն նման խնդիր՚՚։

Այս կինն ապրում է եկեղեցու եւ մզկիթի դիմաց.

՚՚Այստեղ բոլորը բարեկամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ։ Թուրքերն իսկապես ընդունում են տարբեր կրոնների եւ մշակույթների առկայությունը՚՚։

Այսօր, անձրեւից հետո թարմ առավոտ է, եւ թուրքերը սպասում են իրենց ավագ հոգեւորականի ժամանելուն։ Մզկիթի հողատարածքը նվիրել է Հայ Ուղղափառ եկեղեցին։ Օսմանյան կայսրությունը հարյուրավոր տարիներ խթանել է կրոնական հանդուրժողականություն։ Այն նաեւ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի կառավարության քաղաքականությունն էր։ Հոգեւորական Այդին Վաթանը ծառայում է Կուզգունչուկի մզկիթում։

՚՚Մենք միասնական ենք։ Ոչ-ոք չի կարող միմյանցից բաժանել մեզ՝ թուրքերին, քրիստոնյաներին, հրեաներին՚՚։

Թուրքիայում ապրում են 22 հազարից ավելի հրեաներ։ Տասնհինգերորդ դարի վերջերին Իսպանիայից վտարվելուց հետո մեծ թվով հրեաներ եւ մահմեդականներ ներգաղթեցին Օսմանյան կայսրություն։ Ջենք Միսրաժին հրեա բարձրաստիճան հոգեւորականներից է.

՚՚Հինգ հարյուր տարի առաջ այս երկիր մեր ժամանելու պահից ի վեր առկա էր կրոնական հանդուրժողականություն։ Մենք ազատ էինք հետեւելու մեր ավանդույթներին՚՚։

Քրիստոնյա հայերն ասում են, թե Օսմանյան կայսրությունը 1915 թվականին ցեղասպանություն է գործել իրենց դեմ։ Թուրքերը ժխտում են մեղադրանքը։

Քրիստոնյաների, հրեաների եւ թուրքերի միջեւ որպես եղբայրության նշան, այստեղ մի մահմեդական նախագծել, կառուցել ու նվիրել է շատրվանով մի փոքրիկ զբոսայգի, որը գտնվում է եկեղեցու, մզկիթի եւ սինագոգի հարեւանությամբ։

XS
SM
MD
LG