Մատչելի հղումներ

Ճամփորդական էջ Տեխասի նահանգի Էլ Պասո եւ Մեքսիկայի Հուարես սահմանակից քաղաքների մասին


Ճամփորդական էջ Տեխասի նահանգի Էլ Պասո եւ Մեքսիկայի Հուարես սահմանակից քաղաքների մասին

Էլ Պասոն ներկայումս խոշոր քաղաք է, սակայն այն հիմնադրվել է որպես զինվորական առաջապահ ուղեկալ։ Այդ մասին պատմությունը պահպանված չէր լինի, եթե չլինեին գնդապետ Ջեֆրի Բրաունի նման մարդիկ։

Էլ Պասոյի Ֆորթ Բլիս ռազմական հենակայանի հուշարձանը կառուցված է ի պատիվ աֆրիկյան ծագմամբ ամերիկացի հեծելազորայինների, որոնք հայտնի են “Բաֆըլոյի զինվորներ” անվամբ։ Ռիո Գրանդե գետի մյուս ափին Էլ Պասոն սահմանակից է Մեքսիկայի Հուարես խիտ բնակեցված քաղաքին, ուր մոլեգնում է աղքատությունը։ Այստեղ կարելի է գտնել ԱՄՆ-ում հանրահայտություն վայելող խորտկարանների եւ հյուրանոցային համալիների միեւնույն անվանումները եւ դժվար է պատկերացնելը, թե Մեքսիկայում եք։ Ջոան Շոն զբոսաշրջիկների ուղեվար է Հուարեսում։ նա ասում է.

“Պետք է զգույշ եւ խոհուն լինել եւ ամեն ինչ կարգին կլինի”։

Զբոսաշրջիկներին նաեւ խորհուրդ է տրվում միայնակ չճամփորդել։

Հուարեսում կան զբոսաշրջիկների համար նախատեսված շուկաներ, ուր վաճառվում են էժանագին հուշանվերներից մինչեւ արծաթե բարձրորակ զարդեր։ Զբոսաշրջիկները կարող են սակարկել վաճառվող ապրանքների գների շուրջ։ Սակայն նույնիսկ վատ սակարկության եւ գնումների դիմաց մի քանի դոլար գումար ավել վճարելու դեպքում, այդ ամենը հանգիստը Մեքսիկայում անցկացնելու փորձառության մաս է կազմում։

XS
SM
MD
LG