Մատչելի հղումներ

Սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկության ամիս է


Ամեն տարի Միացյալ Նահանգներում 10 հազար երեխաներ ախտորոշվում են քաղցկեղով։ Մի քանի տարի առաջ 14-ամյա Բաքլին պայքարում էր մանկական քաղցկեղի ամենամահացու տեսակներից մեկի դեմ։ Սեյնթ Ջուդի մանկական հիվանդանոցում ստացած առաջնակարգ բուժման շնորհիվ ներկայումս Բաքլին ապաքինվել է։

Սեյնթ Ջուդի մանկական հիվանդանոցում ոչ մի ընտանիք չի վճարում առողջապահական ապահովագրությամբ չվճարվող բուժումների դիմաց։ Երկրորդ տարին է, ինչ Սեյնթ Ջուդի հիվանդանոցը համագործակցում է “Չիլիզ” ռեստորանների ցանցի հետ եւ միայն անցյալ տարի հաջողվել է հանգանակել 2 միլիոն 6 հարյուր հազար դոլարի գումար։ Այս տարի այդ գումարը թերեւս կազմի միլիոն դոլար։

Ավելին, “Չիլիզ” ռեստորանների ցանցն իր սեպտեմբերի 26-ի օրվա ամբողջ եկամուտը կհատկացնի Սեյնթ Ջուդի հիվանդանոցին։

XS
SM
MD
LG