Մատչելի հղումներ

Ատամնաբուժության  նոր եղանակ


Բացակայող ատամները մեծ ազդեցություն կարող են ունենալ անձի առօրյա կյանքի եւ առողջության վրա։ Ժամանակին բուժման չենթարկվելու դեպքում նման իրավիճակը կարող է հանգեցնել ատամների հետագա կորստի։ Բացակայող ատամները փոխարինվում են ատամնային կամուրջներով, արհեստական ատամնաշարերով եւ ատամնարմատներով, որոնք հաճախ հարմար չեն եւ դրանց տեղադրումը դյուրին չէ։ Սակայն “Նոբըլ Բայոքեյր” ընկերության կողմից մշակված ծրագրային նոր համակարգը հնարավորություն է ընձեռում դյուրին եղանակով հիվանդներին պարգեւել բնականին մոտիկ տեսք ունեցող ատամներ։

Նախքան հիվանդի ատամնարմատների տեղադրումը անհրաժեշտ տվյալները մշակվում են համակարգչով, ապա դրանց վրա ժամեր շարունակ աշխատում են փորձասենյակում։ Արհեստական ատամնարմատների տեղադրումից առաջ համակարգչի միջոցով կազմվում է դրանց տեղադրման նախագիծը։

Համակարգչային նոր տեխնոլոգիան եւ ծրագրերն օգնում են նվազեցնելու արհեստական ատամնարմատների տեղադրման ժամանակ պահանջվող վիրահատությունների թիվը եւ ատամնաբույժին այցելության ժամանակը։

Այս ամենի արդյունքում՝ արհեստական ատամները չեն տարբերվում բնականից։ Ատամնաբույժին մշտական այցելությունների, ատամնաշարի պատշաճ հոգածության եւ մաքրության դեպքում այս նոր ատամնաշարն ու ժպիտը կգոյատեւեն երկար տարիներ։

XS
SM
MD
LG