Մատչելի հղումներ

Նյութրիգենոմիքս


Բժշկության ասպարեզում արված բազմաթիվ հայտնագործություններ ավելի ուշ օգտագործվել են կենդանիներին բուժելու համար։ Սակայն նյութրիգենոմիքսի ասպարեզում արված եւ շներին բուժելու համար օգտագործվող նոր հայտնագործությունները շուտով թերեւս կդյուրացնեն հոդերի հիվանդությունից տառապող անձանց կյանքը։

Նյութրիգենոմիքսը համեմատաբար նոր գիտություն է, որն ուսումնասիրում է կապն անհատի գենետիկական կառուցվածքի եւ որոշակի հիվանդությունների կանխարգելմանը նպաստող ու սննդատեսակներում պարունակվող սնուցիչների միջեւ։ Պրոֆեսոր Ջոն Ինսն ասում է.

“Նյութրիգենոմիքսը խոստումնալից ապագա ունի, քանի որ եթե սկսենք ընբռնել կապն անհատի գեների, սննդառության եւ տվյալ անձի առողջության միջեւ, ապա դա նոր հորիզոններ կբացի”։

Նյութրիգենոմիքսի տեսության եւ շների կերերից մեկի բժշկական ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվել է մի նոր կեր շների համար։

Պրոֆեսոր Ջոն Ինսն ասում է.

“Քարդիֆի համալսարանի մեր գործընկերների հետ պարզել ենք, որ որոշակի սնուցիչը, ինչպես օրինակ ճարպաթթուն է, արգելակում է շների հոդերի մակերեւույթը քայքայող ֆերմենտներից մեկի գործունեությունը”։

Նյութրիգենոմիքսի ասպարեզում արված հետազոտությունների արդյունքները խոստումնալից են, քանի որ մեկ օր դրանք թերեւս կօգտագործվեն նաեւ մարդկանց հիվանդությունները կանխարգելելու սննդառության ծրագրերի մշակման գործում։

XS
SM
MD
LG