Մատչելի հղումներ

Ասպիրինն ու հաստ աղիքի քաղցկեղը


Ուսումնասիրություններից մեկի համաձայն, դեղատներում ազատ վաճառվող որոշ կարգի դեղեր թերեւս կարող են կանխել հաստ աղիքի քաղցկեղը։

Ցավազրկող դեղերը, ինչպես օրինակ, ասպիրինը կամ Իբուփրոֆենն են, թերեւս ոչ միայն ցավազրկող են։ Բժիշկ Անդրյու Չանը ղեկավարել է մի ուսումնասիրություն, որը հրատարակվել է Ամերիկյան բժշկական ընկերակցության պարբերականում։ Այս մասին նա ասում է.

՚՚Ասպիրինի եւ դրա նման դեղերի մշտական օգտագործումն առնչություն ունի հաստ աղիքի քաղցկեղի վտանգի նվազման հետ, սակայն դեղորայքի օգտակարության մեջ համոզվելու համար պահանջվեց դրանք օգտագործել տասը տարուց ավելի՚՚։

Հիվանդները տասը տարվա ընթացքում շաբաթական ընդունում էին 14 դեղահաբ։ Փրիսիլա Գրովսն ունի հաստ աղիքի քաղցկեղ։

՚՚Ստամոքսի հիվանդություն չունենալու դեպքում այն թերեւս այն պետք է օգտագործեն բոլորը՚՚։

Տասը տարի շարունակ շաբաթական ավելի քան 14 դեղահաբ ընդունած անձինք 50 տոկոսով նվազեցրել են հաստ աղիքի խոց ունենալու իրենց հավանականությունը։ Սակայն պարզվել է, որ ասպիրինը նաեւ ավելացնում է ստամոքսում արյունահոսության վտանգը։ Այս մասին բժիշկ Անդրյուն ասում է.

՚՚Հրաշալի կլինի ստեղծել քաղցկեղը կանխող դեղահաբ։ Ներկայումս մենք չունենք այդպիսի որեւէ դեղահաբ՚՚։

Բժիշկ Չանն ասում է, թե հաստ աղիքի քաղցկեղը կանխելու լավագույն միջոցը դեռեւս սովորական ստուգումն է։

XS
SM
MD
LG