Մատչելի հղումներ

Արբանյակները հետեւում են միջուկային զենքերի փորձարկումներին


Քառասուն տարուց ավելի է, ինչ Միացյալ Նահանգները սենսորներ է տեղակայում արբանյակների վրա, մթնոլորտում միջուկային զենքերի փորձարկումները հայտնաբերելու համար։

Ութ տարի է, ինչ Միացյալ Նահանգների ՚՚Ֆորթե՚՚ անվամբ արբանյակը շրջում է երկրագնդի երկնակամարում, հայտնաբերելով միջուկային գաղտնի փորձարկումներ։ ՚՚Ֆորթե՚՚-ն մասամբ ստեղծվել է Նյու Մեքսիկոյում գտնվող Լոս Ալամոսի Համերկրային փորձակայանի կողմից։ Մարկ Հոդսոնը, որն աշխատում է ՚՚Ֆորթե՚՚-ի ծրագրի վրա, այս մասին ասել է հետեւյալը.

՚՚Փորձարկումները կատարվում են երկրի մակերեւույթից ներքեւ ոչ մեծ խորություններում եւ տիեզերքի մեծ հեռավորություններում՚՚։ ՚՚Ֆորթե՚՚-ն կարող է հայտնաբերել միջուկային զենքի փորձարկման լույսի պայծառ բռնկումը։ Սակայն պարոն Հոդսոնն ասում է, թե հեռուստակայանների ազդանշանները եթեր են սփռվում նույն հաճախականությամբ, ինչպիսիք ունենում են միջուկային պայթյունները։

՚՚Դրա հետեւանքով որոշ չափով քողարկվում են միջուկային պայթյունից առաջացած ազդանշանները, որոնց կցանկանայինք հետեւել՚՚։

Նա ասում է, թե սենսորները գրանցում են միջուկային տարբեր սարքերի ազդանշանները։ ՚՚Ֆորթե՚՚-ի ստացած տվյալները գրանցվում եւ օրական մի քանի անգամ վերլուծվում են Նյու Մեքսիկոյի ու Ալյասկայի կայաններում։ Պարոն Հոդսոնն ասում է, թե սենսորները փորձարկումներ կատարող երկրների համար դժվարացնում են իրենց վարմունքը ժխտելը։

XS
SM
MD
LG