Մատչելի հղումներ

Իրաքի նոր սահմանադրությունը


Իրաքի ղեկավարները ե՛ւս մեկ անգամ երկարաձգել են երկրի սահմանադրության նախագիծը հաստատելու ժամանակացույցը։

Իրաքի ղեկավարները մեկ շաբաթում երկրորդ անգամ հետաձգեցին նոր սահմանադրության շուրջ քվեարկությունը։ Երկրի խորհրդարանը սահմանադրության նախագիծը ստացավ անցնող երկուշաբթի, ուշ երեկոյան։ Խորհրդարանի նախագահ Հաջիմ ալ-Հասանին ասել է, թե անհրաժեշտ է ե՛ւս երեք օր, տարաձայնությունները լուծելու համար։

Փոքրամասնություն կազմող սուննի արաբների ներկայացուցիչները գոհ չէին փաստաթղթի նախագծից։ Սուննիներին հակառակ, շիաներն ու քրդերը ցանկանում են նավթով հարուստ որոշ նահանգներում հաստատել ինքնավարություն։ Մինչեւ կեսգիշեր կայացվելիք որոշումից առաջ նախագահ Ջորջ Բուշն իրաքցիներին դրվատել էր իրենց ջանքերի համար։

՚՚Այժմ Իրաքի ղեկավարները ե՛ւս մեկ անգամ անտեսում են ահաբեկիչներին եւ թերահավատներին, ժողովրդավարական սահմանադրություն ստեղծելու աշխատանքն ավարտելով՚՚։

Նախագահ Բուշի վարչակազմն Իրաքի կառավարության վրա ճնշում էր գործադրել, որպեսզի այն հավատարիմ մնա սահմանադրությունը ստեղծելու ժամանակացույցին։ Սակայն սուննիների աջակցությունը ձեռք բերելը համարվում է կարեւոր՝ բռնարարքային ապստամբությանը վերջ տալու խնդրում։

՚՚Իրաքի ազգային եւ կրոնական բոլոր խոշոր խմբերը միասին աշխատում են այս կարեւոր ծրագրի շուրջ։ Նրանք բոլորը խիզախ ընտրություն են կատարել միանալու այս գործընթացին՚՚։

Դաշնադրության հարցից բացի, նաեւ առկա են տարաձայնություններ նախագահի, խորհրդարանի եւ կառավարության միջեւ իշխանությունը բաժանելու, որպես Օրենքի աղբյուր Իսլամի դերի՝ եւ մի քանի այլ խնդիրների շուրջ։

XS
SM
MD
LG