Մատչելի հղումներ

Բոմբեյի ետնախորշերը


Հնդկաստանի գործարարության, արվեստի եւ մշակույթի կենտրոն համարվող Բոմբեյի 16 միլիոն բնակիչների հիսուն տոկոսն ապրում է ետնախորշերում։

Բոմբեյի հիսունամյա այս բնակչուհին ապրում է Էկտա Նագարի ետնախորշում։ Իշխանություններն այս տարվա հունվարին քանդել են նրա տունը։

՚՚Մենք այստեղ ապրում ենք 12 տարի։ Կառավարությունը շարունակում է քանդել մեր տները։ Ոստիկանությունը քանդեց ամեն ինչ։ Մենք տանը որոշ իրեր ունեինք, թախանձեցի դրանք վերցնել, սակայն ոստիկանները հրդեհեցին իրերը՚՚։

Բոմբեյում են գտնվում Ասիայի խոշորագույն ետնախորշերից մի քանիսը։ Վարչապես Մանմոհան Սինգն անցյալ տարի հայտարարեց քաղաքը գեղեցկացնելու երկու միլիարդ դոլարի մի ծրագրի մասին։ Ծրագրով նախատեսվում է Բոմբեյը դարձնել, այսպես կոչված, նոր Շանհայ։ Ամիսներ անց, իշխանությունները քանդեցին առնվազն 30 հազար տուն։

Վարչապետի ծրագրով, ետնախորշերի բնակիչներին հատկացվելու էր բնակարաններ։ Սակայն Էկտա Նագարի բնակիչներից եւ ոչ մեկը ստույգ չգիտի, թե իրենց տներն արդյո՞ք քանդվել են վարչապետի ծրագրի համաձայն։ Նրանք միայն մի բան գիտեն, որ դրա փոխարեն իրենց ոչինչ չի հատկացվել։ Բոմբեյի ետնախորշերի բնակիչների մի փոքրիկ խումբ ավելի հաջողակ է գտնվել, ինչպես Նասիմ Սայեդը, նրա ամուսինն ու դուստրերն են։ Նրանց թաղամասը քանդվելուց հետո նրանց հատկացվեցին բնակարաններ։ Նոր բնակարանները ներկայացնում են նոր կենսաոճ։ Սայեդն այս մասին ասում է.

՚՚Նրանք միշտ պետք է կարողանան ունենալ այդպիսի բնակարաններ իրենց ամբողջ կյանքում՚՚։

Երկրի հարուստ եւ ազդեցիկ մարդկացից շատերն ապրում են Հնդկաստանի ֆինանսական կենտրոն համարվող Բոմբեյում։ Ետնախորշերի բնակիչներից շատերը աշխատավոր ընտանիքներ են։ Սակայն առանց բնակարան հատկացնելու ետնախորշերի բնակիչների տները քանդելը կարող է վատթարացնել խնդիրը։

Պաշոնատարներն ընդունում են, որ համեկրային եւ տեղական բազմաթիվ քաղաքագետներ Բոմբեյի ետնախոշերը քանդում են աննշան ծրագրերի համար, որոնք հաճախ ոչ մի կապ չունեն բնակիչների հետ։ Հնդկաստանի վարչապետի խոսնակ Թոմ Վակադան ասում է, թե կառավարությունը ջանում է փոխել նման վարվելակերպը։

՚՚ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական կամք դրսեւորվի, քաղաքական համաձայնություն լինի եւ տեղական կառավարությունն ամրապնդվի՚՚։

Էկտա Նագարում շինարարությունը թերեւս ցուցադրում է եղանակի եւ քաղաքագետների դեմ պայքարի կամքը։ Մի քանի օրից, սա դպրոց է լինելու։ Բնակիչները, ինչպես Ռաջու Շարման է, ասում են, թե իրենց թաղամասը քանդվելուց ի վեր ոչ մի պաշտոնատար չի քննարկել դրա փոխարեն իրենց բնակարան հատկացնելու հարցը։ Նա դրանից գալիս է մեկ եզրակացության.

՚՚Երբեւէ տեսե՞լ եք, որ կառավարությունը փորձի խլել հարուստ մարդկանց ունեցվածքը։ Մինչեւ այժմ իրենց տներից արտաքսվել են աղքատները, որոնց տները քանդվել են։ Այսպիսով Բոմբեյը մի նոր Շանհայ դարձնելը նշանակում է, որ նրանք ցանկանում են աղքատներին դուրս մղել քաղաքից՚՚։

Մինչեւ այժմ նրա կարծիքը հերքող փաստեր չկան։

XS
SM
MD
LG