Մատչելի հղումներ

Մեր ճամփորդական էջը


Մեր ճամփորդական էջը՝ ԱՄՆ-ի երբեմնի նախագահներից Աբրահամ Լինկոլնի եւ նրա սոցիալական կյանքի մասին։

Աբրահամ Լինկոլնը մեր բոլորի նման ունեցել է իր հույսերը, ցանկությունները, զգացմունքները։ Ենթադրություններ կան, որ Լինկոլնը սիրատածել է Իլինոյսի նահանգի Դեկատուր քաղաքի ոստիկանապետի դստերը՝ Սառա Ռիքերթին։ Հարավային Ինդիանայի որոշ թվով բնակչուհիներ պնդել են, թե ժամանակին Լինկոլնը հետաքրքրվել է նաեւ իրենցով։

Բավականին գրառումներ կան իր կնոջ՝ Մերի Թոդի հետ, Լինկոլնի հարաբերությունների մասին։ Պատմաբաններից մեկը պնդում է, որ նրանց 22-ամյա ամունությունը եղել է այնքան անկայուն, որ մեկ անգամ տիկին Լինկոլնն ամուսնուն հարվածել է վառելափայտով։ Սակայն նախքան Մերի Թոդի հետ ամուսնանալը Լինկոլնը բազմաթիվ սիրային պատմություններ է ունեցել Իլինոյսի նահանգի Նյու Սալեմ քաղաքում։

Ոմանց կարծիքով, Անն Ռաթլիջը եղել է Լինկոլնի միակ ճշմարիտ սերը։ Նրանք հանդիպել են, երբ Լինկոլնը խանութպան էր Նյու Սալեմ քաղաքում։ Ոմանք նրանց միջեւ հարաբերությունը համարում են զուտ պլատոնիկ, իսկ այլոք՝ սիրային։ 1835 թվականին որովայնային տիֆից մահացած Անն Ռաթլիջը թաղվել է Նյու Սալեմի մոտակա Փիթսբըրգի գերեզմանատանը։

Գերեզմանաքարի վրա մակագրված է. “Այս մոլախոտերի տակ հանգչում է Անն Ռաթլիջը”։

Նախագահ ընտրվելուց հետո, Լինկոլնի նախկին գործընկերներից Վիլյամ Հերնդոնը հրապարակայնացրեց Աննի եւ երկրի ապագա նախագահի միջեւ սիրային կապի շուրջ մանրամասները։ Սակայն արդյո՞ք դրանք ճշմարտություն են, թե պարզապես ասեկոսե։ Սակայն պահպանվել են Լինկոլնի եւ Մերի Օվենսի միջեւ սիրային հարաբերության մասին վկայող նամակները։ Նրանք ծրագրում էին ամուսնանալ, մինչեւ Լինկոլնը միտքը փոխեց։ Ի վերջո Լինկոլնը Նյու Սալեմից տեղափոխվեց Սփրինգֆիլդ, ուր ամուսնացավ Մերի Թոդի հետ։

XS
SM
MD
LG