Մատչելի հղումներ

Պաղեստինյան տարածքի հրեական բնակավայրերը...


Գրեթե մեկ շաբաթ հետո Իսայելը կատարելու է իր պատմության մեջ ամենավիճահարույց քայլը. այն իր զինուժն ու հրեա վերաբնակներին դուրս է բերելու Գազայի գոտուց։

Նոր շինարարություն Հորդանան գետի արեւմտյան ափի Մա՚ ալե Ադումիմ բնակավայրում։ Իսրայելում բանավեճ է բորբոքվել, թե այս շրջանում հրեական բնակավայրի ընդլայնումն ու անվտանգության պարսպի ուղին ինչպե՞ս կարող են ազդել խաղաղության գործընթացի վրա։ Դանիել Լեւին կազմակերպություններից մեկի աշխատակից է, որը ջանում է լուծել Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Նա ասում է.

՚՚Գազայի գոտուց Իսրայելի զինուժի ու հրեա վերաբնակների հեռանալու խնդրին զուգընթաց առկա են բաներ, որոնք դուրս են մնում միջազգային հանրության եւ Հորդանան գետի արեւմտյան ափի Իսրայելյան իշխանությունների ուշադրությունից։ Դրանցից ամենահայտնին Մա՚ ալե Ադումիմ բնակավայրի Ե 1 շրջանի հարցն է՚՚։

Իսրայելը ծրագրում էր Մա՚ ալե Ադումիմ բնակավայրի Ե 1 շրջանում 3500 նոր բնակարան կառուցել, որը Մերձավոր արեւելքում խաղաղություն հաստատելու Ուղեցույցով նախատեսված գործընթացի խախտում է։ Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Մարկ Ռեգավն այս մասին ասում է.

՚՚Մեր տեսակետով, եւ վարչապետ Շարոնն արտահայտվել է այս մասին, վերջնական կարգավիճակի շուրջ որեւէ համաձայնության դեպքում պետք է շփում լինի Երուսաղեմի եւ Մա՚ ալե Ադումիմի միջեւ՚՚։

Սակայն պաղեստինցիներն ասում են, որ գոյություն ունեցող բնակավայրերի տարածքում կամ սահմաններում որեւէ շինարարություն խաղաղության Ուղեցույցի խախտում է։ Խալիլ Թուֆաքջի-ն պաղեստինյան իշխանության խորհրդատու կազմակերպություններից մեկի ղեկավարն է։

՚՚Բոլորը խոսում են Մերձավոր արեւելքում խաղաղություն հաստատելու Ուղեցույցների մասին, սակայն Իսրայելը գործնական քայլ է անում այս ուղղությամբ։ Ներկայումս կառուցվող պատով, Թել Ավիվը տարածքը սահմանում է պաղեստինցիների ու Իսրայելի միջեւ, առանց բանակցելու պաղեստինցիների հետ՚՚։

Հորդանան գետի արեւմտյան ափում կառուցվող անվտանգության պատը ձգվում է վեց կիլոմետր։ Իսրայելը ծրագրում է անվտանգության պատի երկարությամբ ստուգման հին կետերը փոխել քսան նոր անցակետերով։ Պարոն Լեւիի կարծիքով սա թերեւս խնդիր կհարուցի խաղաղության Ուղեցույցին։

Իսրայելում բազմաթիվ անձինք մտահոգ են, որ Գազայի գոտուց զինուժի եւ հրեա վերաբնակների դուրս բերումը խոչընդոտում է Հորդանան գետի արեւմտյան ափում առաջընթացին։ Վարչապետ Շարոնի մի քանի օգնականներ հրապարակայնորեն հայտարարել են, որ նախընտրելի է Ուղեցույցին առաջիկայում չհետեւել ։ Սակայն Մարկ Ռեգեւը տարակարծիք է.

՚՚Ես պաղեստինյան ժողովրդին կասեի հետեւյալը. իմ վարչապետը ձեզ ասել է, որ չենք ցանկանում կառավարել պաղեստինյան ժողովրդին։ Մենք պատրաստ ենք Պաղեստինյան մի պետության, որը խաղաղությամբ ու համագործակցությամբ կապրի Իսրայելի պետության հետ՚՚։

XS
SM
MD
LG