Մատչելի հղումներ

Արդյո՞ք փոխվում է ահաբեկչությունը


Հավանաբար մահմեդական ահաբեկիչների կողմից վերջերս Լոնդոնում ու Եգիպտոսում իրականացված պայթեցումները ցույց են տալիս, որ աշխարհը մուտք է գործում համաշխարհային ահաբեկչության մի նոր փուլ։

Պաշտոնատար անձինք դեռեւս չգիտեն կա ուղիղ կապ Լոնդում ու Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցած պայթեցումների միջեւ, թե՝ ոչ։ Սակայն մեծ է անհանգստությունը հարձակումները հաճախակի կազմակերպվելու եւ դրանք հատուկ ընտրված օրերի իրականացվելու փաստի համար։

Հուլիսի 7-ին Լոնդոնում պայթեցումներն իրականացվեցին, երբ Մեծ Ութնյակը, այն է՝ աշխարհի արդյունաբերական խոշորագույն . երկրները եւ Ռուսաստանը հանդիպում էին անցկացնում Շոտլանդիայում։ Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցավ պայթյուն, երբ այստեղ հուլիսի 23-ին նշում էին անկախության տարելիցը։ Անցյալ տարի Մադրիդի գնացքներից մեկում իրականացվեց ռմբային հարձակում Իսպանիայի ազգային ընտրությունների նախօրեին։

Ալ Քայդայի ահաբեկչական ցանցի վերին ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դեմ հարձակումներ իրականացնելու կոչերով։ Արդյո՞ք համեմատաբար փոքր ծավալների, սակայն ավելի հաճախակի դարձած հարձակումները նշանակում են փոփոխություն ահաբեկիչների գործողություններում։ Վաշինգտոնի Բրուքինգզի հաստատության արտաքին քաղաքականության հարցերով ավագ մասնագետ Մայքլ Օ՛Հենլընի խոսքերով, վերջին պայթեցումները նման են մինչեւ սեպտեմբերի 11-ը իրականացված հարձակումներին։ Նա ասում է.

՝՝Ահաբեկիչների համար սովորական են եղել փոքր չափսերի պայթուցիկ նյութերով իրականացվող հարձակումները։ Եւ այնպիսի մեծ հարձակումներ, ինչպես կցանկանար իրականացնել Ալ Քայիդան, բացառություններ են։ Սա չի նշանակում, որ սեպտեմբերյան իրադարձություններից հետո փոխվեց ոճը, ուղղակի սեպտեմբերի 11-ն ինքնին մի մեծ բացառություն էր շաունակական այս հարձակումների շարքում՛՛։

Վաշինգտոնի ՛՛Ժառանգություն՝՝ հիմնադրամի անգլո-ամերիկյան անվտանգության քաղաքականության հարցերով մասնագետ Նայլ Գարդիներն ասում է.

՛՛Չեմ կարծում, որ հասցվող ավերածությունների հարցում թշնամու քաղաքականությունը ենթարկվել է փոփոխության՝՝։

Նայլ Գարդիներն ասում է, որ Ալ Քայիդայի ահաբեկչական ցանցը կցանկանար շարունակել լայնածավալ հարձակումները, եթե ի զորու լիներ դրանք իրականացնել, եւ նշում կազմակերպության շարունակ աճելու փաստը։ Նա ասում է.

՛՛Աշխարհի 65 երկրներում մեր աչքերի առջեւ, առեւտրական ընկերության նման, զարգանում է ահաբեկչական ցանցը։ Չնայած ոչնչացվեց Ալ Քայիդայի վերին ղեկավարության մեծ մասը, աշխարհով մեկ տարածվում են այս կազմակերպության նորանոր բջիջներ՛՛։

Փորձագետները կարծում են, որ հավանաբար ավելի հաճախակի կդառնան ահաբեկչական հարձակումները ու նրանց դեմ պայքարելու համար ամեն երկիր պիտի փորձի ստանալ տեղի մահմեդական համայնքների աջակցությունը։ Նա ասում է.

՝՝Մեր կողմից իրականացվող անվտանգության միջոցառումներից զատ, հարկավոր է ունենալ ահաբեկչությունը ծնող պատճառների դեմ քաղաքական ավելի լուրջ ռազմավարություն՝՝։

Նայլ Գարդիների խոսքերով, մեծ թվով մահմեդական ծայրահեղականներ ունեցող Մեծ Բրիտանիայում, կառավարությունը պետք է իրականացնի շատ խիստ միջոցառումներ, ծայրահեղականներին ավելի չափավորական մահմեդականներից զատելու նպատակով։ Նա ասում է.

՝՝Կարծում եմ, հարկավոր է մշակութային ոճի մի ուժող արշավ, փորձելու համար լռեցնել մահմեդական ծայրահեղականությունը եւ նվազեցնելու ահաբեկչության հետագա հնարավորությունները՝՝։

Օ՛Հենլընը եւ Գարդիները շեշտում են նաեւ հետախուզությունը համակարգելու կարեւորությունը։ Նման համագործակցության արդյունք էր Լոնդոնում ու Հռոմում անցկացված հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողություններից հետո Լոնդոնի հուլիսի 21-ի անհաջող պայթեցումների փորձ կատարած բոլոր 4 կասկածյալների ձերբակալությունը։

XS
SM
MD
LG