Որոշ թվով անձինք կորցնում են իրենց տեսողությունը մինչեւ վաթսունհինգ տարեկան հասակը, աչքի հիվանդության պատճառով։ Ռոբերտ Բըրչը իր աչքերից մեկի տեսողությունը կորցրել է աչքի ապասերման հետեւանքով, որը կապված է տարիքի հետ։ Նա մտահոգված է, որ դա կազդի նաեւ իր մյուս աչքի տեսողության վրա։ Ապասերումը տեղի է ունենում աչքի ցանցաթաղանթի կենտրոնի վնասվելու հետեւանքով։
Կոլումբիայի համալսարանի գիտնականները վերջերս հայտնաբերել են մի գեն, որը կարեւոր դեր է խաղում տարիքի հետ կապված աչքի հիվանդության խնդրում։ Ռանդո Ալիքմեթսը համալսարանի Մոլեկուլյար գենետիկայի փորձակայանի տնօրենն է, ասում է.
՚՚Ուսումնասիրությամբ պարզեցինք գենը, որը մեծ դեր է խաղում աչքի հիվանդության դեպքերի թերեւս մեծամասնության խնդրում՚՚։ Գիտնականների նրա խումբը պարզել է, որ տվյալ գենում փոփոխությունը հանգեցրել է աչքի անվերահսկելի բորբոքման եւ հիվանդության։ Սակայն անկանոնությունը չի հարուցվում միայն փոփոխությամբ։ Ռանդո Ալիքմեթսն ավելացնում է.
՚՚Մենք որոշակիորեն պարզել ենք, որ այդ գործընթացը հարուցում է վարակիչ մասնիկների մի խումբ՚՚։
Ռանդո Ալիքմեթսն ընդունում է, որ տարեց անձանց տեսողության կորուստը կանխելը կտեւի տարիներ։