Մատչելի հղումներ

՚՚Դիսքավրի՚՚-ի արձակումը


Միացյալ Նահանգների ՚՚Կոլումբիա՚՚ տիեզերանավի աղետից գրեթե երեսուն ամիս անց դեպի միջազգային տիեզերակայան արձակվեց ՚՚Դիսքավրի՚՚ տիեզերանավը։

՚՚Երեք, երկու, մեկ. ՚՚Դիսքավրի՚՚ տիեզերանավը տիեզերք արձակվեց, սկսելով դեպի Լուսին, Մարս Ամերիկայի նոր ուղեւորությունները՚՚։ Հաջող մեկնարկից հետո ՚՚Դիսքավրի՚՚-ի յոթ տիեզերագնացներից բաղկացած անձնակազմն ուղեւորվեց միջազգային տիեզերակայան։ ՆԱՍԱ-ի պաշտոնատարներից Վեյն Հեյլն այս մասին ասում է.

՚՚Այսօր ամերիկացիները վերստին տիեզերքում են իրենց տիեզերանավով։ Սա առաջ կատարված խոշոր քայլ է, մինչ շարունակում ենք մեր ծրագրերը՚՚։

2003 թվականին ՚՚Կոլումբիա՚՚ տեզերանավի աղետից ի վեր, ՚՚Դիսքավրի՚՚-ն ՆԱՍԱ-ի կողմից տիեզերք արձակված առաջին տիեզերանավն է։ ՚՚Կոլումբիայի՚՚ յոթ տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը զոհվեց աղետի ժամանակ։ ՚՚Դիսքավրի՚՚-ի արձակումը տեսագրեցին ՆԱՍԱ-ի 100 ավելի տեսագրող սարքեր։ ՚՚Դիսքավրի՚՚-ն սկզբում պետք է տեզերք արձակվեր հուլիսի տասներեքին, սակայն այն հետաձգվեց տեխնիկական խնդրի հետեւանքով։

XS
SM
MD
LG