Լոնդոնում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները նոր հարցեր են հարուցել նկարահանող գաղտնի սարքերի օգտագործման առնչությամբ։
Ստացվել են Լոնդոնի մետրոյում եւ ավտոբուսում կատարված ռմբահարումների մեջ կասկածվող ահաբեկիչների պատկերները, որոնք կատարվել են նկարահանող գաղտնի սարքերի միջոցով։ Անվտանգությունն ապահովող այս միջոցն այժմ ավելի է տարածվում ԱՄՆ-ի բոլոր քաղաքներում, ինչպես օրինակ, Բալթիմորն է։ Քաղաքի պաշտոնատարները համոզվում են տեսագրող գաղտնի սարքերի օգտակարության մեջ։ Լեոնարդ Համը Բալթիմորի ոստիկանության ղեկավարն է.
՚՚Երբ գաղտնի տեսագրող սարքը տեղակայում ենք որեւէ վայրում, հանցագործության դեպքերն այնտեղ վեց ամսում նվազում են 40 տոկոսով՚՚։
Այս տեխնոլոգիան այժմ ավելի լայն տարածում կգտնի, երբ դրանք թերեւս կարող են պայքարել ահաբեկչության դեմ։ 360 աստիճան պտտվող տեսապակին տեսագրող սարքին հնարավորություն է տալիս հետեւելու որոշակի անհատի։ Այս տեխնոլոգիայի օգտագործումն ավելանալուն զուգընթաց, հարցեր են ծագում անհատի առանձնության իրավունքի մասին։ Դոկտոր Հարլին Ուլմանը անվտանգության հարցերով վերլուծաբան է.
՚՚Հարցն այն է, թե ինչպե՞ս ենք այն օգտագործում մի հասարակությունում, որը պետք է լինի ազատ եւ բաց։ Առկա է լարվածություն իրեն պաշտպանելու հասարակության իրավունքի՝ ու ներխուժումից որոշակի ապահովություն եւ առանձնություն ունենալու անհատի իրավունքի միջեւ՚՚։
Սակայն անվտանգության բնագավառի պաշտոնատարներն ասում են, թե գաղտնի տեսագրող սարքերի արագ արձագանքումն արդարացնում է դրանց հարաճունորեն օգտագործումն իշխանությունների կողմից։