Մատչելի հղումներ

Ջոն Ռոբերտսի առաջադրումը  որպես Գերագույն դատարանի դատավոր


Նախագահ Բուշը Միացյալ Նահանգների Բողոքարկման դատրանի 5Օ-ամյա դատավոր Ջոն Ռոբերտսին ընտրել է դառնալու վերջին տաս տարիների ընթացքում Գերագույն դատարան ընտրվող առաջին անդամը։ Նախագահը պրն Ռոբերտսին բնութագրել է որպես մի դատավորի, որը ղեկավարում է իմաստությամբ, արդարորեն եւ քաղաքավարիորեն։

՛՛Ես Սենատին հորդորում եմ ունկնդրություններում լինել արդար եւ բարեկիրթ եւ դատավոր Ռոբերտսի թեկնածությունը հաստատել մինչեւ դատարանի հաջորդ նստաշրջանի սկիզբը՝ Հոկտեմբերի 3ը՝՝։

Հանրապետական կուսակցության սենատորները աջակցություն են ցույց տվել Պրն Ռոբերտսի առաջադրմանը, սակայն Դեմոկրատների արձագանքը եղել է առավել չափված։ Ազատական խմբերից մի քանիսը մտահոգություն են հայտնում արհեստական վիժեցումների առնչությամբ, որը վիճահարույց հարց է օրենսդիրների համար։ Դատավոր Ռոբերտսը պնդել է, թե վիժեցումների առնչությամբ Գերագույն դատարանի որոշումը թերի է եւ ի վերջո կմերժվի։ Դեմոկրատական կուսակցության Սենատոր Չարլզ Շումերն ասաց, թե պրն Ռոբերտսի այդ դիրքորոշմանը պետք է լրջորեն մոտենալ։

՝՝Նրա տեսակետները ազդեցություն կգործեն ամերիկացիների մի ամբողջ սերնդի վրա եւ Գերագույն դատարանում առաջադրվելու քննարկման ընթացքում նա պարտավոր է ամերիկացիներին հստակեցնել իր տեսակետները՝՝։

Սակայն իրավագետները զգուշացնում են, որ վիժեցումների հարցում Պրն Ռոբերտսի համառոտագրին մեծ կարեւորություն չպետք է տրվի։ Ջորջ Վաշինգտոնի Համալսարանի իրավագիտության դասախոս Մերի Չեն ասում է, թե սենատորները հավանաբար դատավոր Ռոբերտսին բազմաթիվ հարցերի շուրջ հարցումներ կուղղեն։

՝՝Ես կարծում եմ, որ պրն Ռոբերտսը, Գերագույն դատարանում ներկայացրած լինելով ավելի քան 3Օ դատական գործեր, շատ ճարպիկ է հարցադրումները ձեւավորելու եւ պատասխանները իր ցանկացած ձեւով ստանալու գործում։ Այո, ունկնդրությունները կլինեն լիակատար եւ արդար, սակայն մնում է սպասել եւ տեսնել, թե այդ մասին ինչ կարծիքի կլինեն դեմոկրատները՝՝։

Պրն Ռոբերտսը լավ ծանոթ է Գերագույն Դատարանի գործունեությանը, քանի որ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է Գլխավոր Դատավոր Ուիլիամ Ռենքուիստի գրասենյակում։ Այնուհետեւ նա աշխատել է որպես իրավաբան եւ ներկայացրել է բազմաթիվ դատական գործեր Գերագույն դատարանում։ Սենատի ունկնդրությունները սկսվելու են օգոստոսի վերջերին կամ Սեպտեմբերի սկզբներին։

XS
SM
MD
LG