Մատչելի հղումներ

Կացությունը Ֆիլիպիններում


Ֆիլիպիններում ընդդիմության ղեկավարները պահանջում են երկրի նախագահ Գլորիա Մակափագալ Արոյոյի հրաժարականը։

Դիտորդները հայտնում են, թե ընդդիմության ղեկավարները սպառնում են երկրի Կոնգրեսում պաշտոնանկ անել երկրի նախագահ Գլորիա Արոյոյին։ ՚՚Հերիթիջ՚՚ հաստատությունից Դանա Դիլոնն ասում է, թե անկայունությունը կարող է նպաստել ահաբեկչությանը։

՚՚Նախագահի, կառավարության, զինվորականության ու անվտանգության պաշտոնատարների ուշադրությունը շեղվել է իրենց աշխատանքից՚՚։

Ֆիլիպինների հարավային շրջանում ահաբեկչական մի քանի կազմակերպություններ կասկածվում են Ալ-Քաիդայի հետ կապերի մեջ։ Վերջերս ԱՄՆ-ի կառավարությունը Ֆիլիպիններին քննադատել է իր զինվորներին Իրաքից դուրս բերելու համար։ Պարոն Դիլոնն ասում է, թե Ֆիլիպինների նախագահի համար ահաբեկչության դեմ պայքարն այս պահին առաջնահերթություն չի ներկայացնում։

ԱՄՆ-ում արհմիութենական ղեկավար Գլորիա Կաօլեն ասում է, թե նախագահ Արոյոն կգոյատեւի ճգնաժամից, սակայն վնասը հասցված է.

՚Ակնկալում էինք ավելին, որ այս նոր ղեկավարությունը մեզ առաջ էր տանելու։ Սակայն, ինչպես երեւում է, այն մեզ ետ տարավ տասը քայլը՚՚։

Նախագահ Արոյոյի կառավարության անդամների մեկ երրորդը հրաժարական է տվել ճգնաժամի հետեւանքով եւ նախագահին առաջարկել է նույնն անել։ Նախագահ Արոյոն հրաժարվում է այդպես վարվել։

՚՚Մեր ներկայիս խնդիրը տնտեսական զարգացումն արագացնելն ու ներդրումները խթանելն է, որը մեր տնտեսական դիվանագիտության գլխավոր առաջադրանքն է՚՚։

Ֆիլիպիններում ներդրումներ կատարելու գործում հետաքրքրված երկրներից մեկը Չինաստանն է։ Նախագահ Արոյոն վերջերս պայմանագիր է կնքել Պեկինի հետ, Հարավ-չինական ծովում բնական հարստությունները հետախուզելու շուրջ։ Այս մասին պարոն Դիլոնն ասել է.

՚՚Նրանք ներդրումներ են կատարում ոչ թե Ֆիլիպիններում՝ այլ իրենց քաղաքական նպատակների համար՚՚։ Նախագահ Արոյոն դիմակայում է թե՛ իշխանությունից զրկվելու, եւ թե խոշոր ցույցերի սպառնալիք։ Զանգվածային ցույցերի հետեւանքով իշխանությունից նախկինում հեռացվել են Ֆիլիպինների երկու նախագահներ։

XS
SM
MD
LG