Մատչելի հղումներ

Բջջային հեռախոսով ավտոմեքենայում զրուցելը վտանգավոր է


Մոտավորապես 200 միլիոն ամերիկացիներ ունեն բջջային հեռախոսներ եւ նրանցից շատերը ատոմեքենա վարելիս օգտվում են իրենց հեռախոսներից։

Մի նոր ուսումնասիրության համաձայն, ավտոմեքենայով ընթանալիս բջջային հեռախոսով վարորդի զրուցելու հետեւանքով քառակի անգամ մեծանում է աղետի ենթարկվելու վտանգը։ Որոշ նահանգներ արգելել են ավտոմեքենա վարելիս հեռախոսը ձեռքով բռնել եւ զրուցել։ Սակայն մայրուղիների անվտանգության ապահովագրության ինստիտուտի աշխատակից Էնն Մըկքարթն ասում է.

՚՚Օրենքները թույլատրում են ավտոմեքենա վարելիս հեռախոսն առանց բռնելու օգտագործելը, որը չի լուծում խնդիրը՚՚։

Աղետի վտանգն ավելացնում է ոչ թե ավտոմեքենայի ղեկը մեկ ձեռքով բռնելը՝ այլ հեռախոսազույցը։ Այս մասին Կոնեկտիկուտի նահանգի օրենսդիր Ռիչարդ Ռոյն ասում է.

՚՚Մենք արգելեցինք բջջային հեռախոսները ձեռքով բռնելն ու զրուցելը, որը միակ օրենքն է, որ ներկայումս կարող ենք հաստատել՚՚։

Բջջային հեռախոսների արդյունաբերության աշխատակից Ջոն Վոլզն ասում է, թե ուսումնասիրությունը թերի է։

՚՚Ավտոմեքենայով ընթանալիս ուտելը, խմելը, ծխելը, հարդարվելը կամ կարդալը կարող են ներդրում ունենալ ավելի նվազ անվտանգ երթեւեկության վրա՚՚։

Ավտոմեքենայի աղետների 25 տոկոսը վարորդներին շեղող գործողությունների հետեւանք է։

XS
SM
MD
LG