Մատչելի հղումներ

Մանմոհան Սինգն ու Ջորջ Բուշը հանդիպում են Սպիտակ Տանը


Հնդկաստանի վարչապետը ճոխ արարողություններով ընդունելության արժանացավ Սպիտակ Տանը։ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգին ողջունելու համար նախագահ Ջորջ Բուշին միացան զինվորական նվագախումբն ու պատվո պահակախումբը։ Տասնամյակներ տեւած լարված հարաբերություններից հետո ընդունելությունն ազդանշանեց, թե ԱՄՆ-ը որքան կարեւորություն է տալիս Հդկաստանի հետ իր կապերին։ Պարոն Բուշն ասաց.

՚՚Հնդկաստանն ու ԱՄՆ-ը հանձնառու են ազատությանն ու այն համոզմունքին, որ ժողովրդավարությունն ավելի հուսալից ապագա տանող լավագույն ուղին է ՚՚։

Սակայն նախագահ Ջորջ Բուշը հրաժարվել է աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղ ունենալու Հնդկաստանի հայտին։ Այս մասին պարոն Սինգն ասաց.

՚՚Համոզված ենք, որ Հնդկաստանն այդ ձեւով կարող է նշանակալից ներդրում ունենալ ՄԱԿ-ի որոշում կայացնելու գործում՚՚։

Հնդկաստանը նաեւ ցանկանում է մատչելիություն ունենալ ԱՄՆ-ի տեխնոլոգիային, միջուկային էներգիայի իր ծրագիրն ընդլայնելու համար։ Պարոն Սինգ ավելացրեց.

՚՚Մենք ըմբռնում ենք, որ միջուկային էներգիան ավելի մեծ դեր ունի աշխարհում էլկտրաէներգիայի պահանջմունքները բավարարելու համար՚՚։

Սակայն ԱՄՆ-ի օրենքով արգելվում է տեխնոլոգիա վաճառել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը չստորագրած երկրներին. Հնդկաստանը խուսափում է այն ստորագրելուց։ Այնուհետեւ պարոն Բուշին հարց տրվեց վիճահարույց Քաշմիրի առնչությամբ, որին նախագահը պատասխանեց հետեւյալը.

՚՚Խնդիրը պետք է լուծեն Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ մեր խնդիրը երկու երկրների ղեկավարներին այս հարցում խրախուսելն է՚՚։

Իսկ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսն ասաց.

՚Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանին, որի տնտեսական եւ քաղաքական վերելքը ողջունում ենք՚՚։

ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարար Կոնդոլիզա Ռայսը շարունակեց օրվա արարողությունները։ Արագորեն զարգացող Հնդկաստանի հարգանքը նշանակալիորեն ավելացել է Միացյալ Նահանգներում։

XS
SM
MD
LG