Մատչելի հղումներ

Նորածնի մարմնում տեղադրվել է   սրտի զարկերը կարգավորող սարք


Բոստոնի հիվանդանոցներից մեկում սրտի արատով ծնված մի նորածնի մարմնում տեղադրվել է սրտի զարկերը կարգավորող սարք։

Էյնջըլ Կաստանեդան ծնվեց կեսարյան հատմամբ, յոթ ու կես ամսական։ Բժիշկները հարկադրված էին միջամտելու, քանի որ երեխան վեջին երկու շաբաթում չէր աճել։ Այս մասին երեխայի հայրը, Լուիս Մորալեսն ասում է.

՚՚Նա այնքան փոքրիկ էր։ Նստեցի այնտեղ եւ արտասվեցի։ Ծանր էր՚՚։

Նորածնի սրտի աշխատանքը քննելուց հետո պարզվեց, որ այն զարկում է րոպեում 40 անգամ, որն առողջ նորածնի սրտի զարկերի թվից երեք անգամ նվազ էր։ Այս մասին հիվանդանոցի բժիշկ Մարկ Ալեքսանդրն ասում է.

՚՚Այս երեխան թերեւս կմահանար։ Կեսարյան հատման իմաստը կայանում էր նորածնի մարմնում սրտի զարկերը կարգավորող սարք տեղադրելու մեջ՚՚։

Էյնջըլի մարմնում տեղադրվեց մետաղադրամի մեծության մի սարք։ Այն էլեկտրական ազդակներ է կուտակում, որոնք մշտապես խթանում են սրտի կանոնավոր աշխատանքը։ Սարքը լավ է աշխատում։

Էյնջըլն իր ամբողջ կյանքում կրելու է սարքը։ Նա կստանա մի ավելի խոշոր սարք մի քանի տարի անց, իսկ այնուհետեւ կստանա հինգից տասը տարին մեկ անգամ։ Բժիշկներն ասում են, որ սարքը ստացած աշխարհում ամենափոքր երեխան մի քանի շաբաթից դուրս կգրվի հիվանդանոցից։

XS
SM
MD
LG