Մատչելի հղումներ

Օմար Խայամի կյանքի պատմության էկրանացումը


Պարսիկ հանրահայտ բանաստեղծ, աստղագետ եւ մաթեմատիկոս Օմար Խայամի պատմությունն էկրանացվել է Իրանից ԱՄՆ գաղթած մի ռեժիսորի կողմից։

Սա հաղթական պահ է տասնմեկ տարեկան հասակում Իրանից Միացյալ Նահանգներ ներգաղթած նախկին փաստաբան Կայվան Մաշայեխի համար, որն անցած յոթ տարում աշխատել է իր այս ծրագրի վրա։ Նրա ստեղծած կինոֆիլմը կոչվում է ՚՚Պահապանը. Օմար Խայամի առասպելը՚՚։ Ռեժիսորն այն նկարահանել է Ուզբեկստանում, Եւրոպայում եւ Հյուսթոն քաղաքում։

Պահապանը Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում քաղցկեղից մահացող իրանացի ներգաղթող է, որը ժառանգել է Օմար Խայամի մասին իր ընտանիքի բանավոր պատմությունը պահպանելու պատասխանատվությունը։ Սակայն զարհուրելի դեպքերը խիստ խոչընդոտեցին այս պատմությունն էկրանացնելու պարոն Մաշայեխի երազանքը։

՚՚Սեպտեմբերի տասնմեկի դեպքերն ավերիչ ներգործություն ունեցան նաեւ ԱՄՆ-ում ապրող Մերձավոր արեւելքցի մարդկանց վրա՚՚։ Սեպտեմբերի տասնմեկի դեպքերի հետեւանքով ներդրողները հրաժարվեցին կինոնկարի ծրագրից, սակայն պարոն Մաշայեխը ոգեշնչվեց Օմար Խայամի խոսքերից։

՚՚Ես անմիջապես հափշտակվեցի այս հանրահայտ անձի փիլիսոփայության անաղարտությամբ, որը մաս է կազմում Պարսից պատմության՚՚։ Կայվանն ասում է, մարդիկ պետք է իսլամական աշխարհը տեսնեն այս տեսանկյունից, լրատվական հաղորդումների բացասական պատկերներին հակազդելու համար։ Մի անցորդ այս մասին ասում է.

՚՚Լայն տեսադաշտ ունեցող անձինք կարող են որոշ բան սովորել, իսկ տեսադաշտ չունեցողները դրանից ոչինչ չեն յուրացնի՚՚։

Իրանական ծագմամբ որոշ ամերիկացիներ ասում են, թե կարող են որոշ բան սովորել կինոնկարից։ Մի անցորդ կին ասում է.

՚՚Սա մի ավանդույթի եւ մշակույթի մաս է կազմել, որից տեղեկություն չենք ունեցել եւ կարծում եմ, որ ամերիկացիները նույնպես պետք է ավելի շատ տեղեկություն ստանան դրա մասին՚՚։

Կայվան Մաշայեխը հույս ունի, որ իր նկարահանած կինոնկարը դրական ազդեցություն կունենա։ Նա այս մասին ասել է.

՚՚Կինոնկարը կարող է կատարել միայն մեկ բան. այն մարդկանց կարող է ընձեռել խորհելու, զգալու, արձագանքելու հնարավորություն՚՚։

՚՚Պահապանը. Օմար Խայամի առասպելը՚՚ կինոնկարը ներկայումս ցուցադրվում է ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում։

XS
SM
MD
LG