Մատչելի հղումներ

Թթվածնի դերը չապաքինվող վերքերի բուժման գործում


Բժիշկները համամիտ չեն այն ասույթին, թե ժամանակը բուժում է վերքերը։ Կան չապաքինվող վերքեր, որոնք կարող են նույնիսկ հանգեցնել մարդու կյանքին վտանգ սպառնացող հետեւանքների։


Չապաքինվող կամ դժվարությամբ ապաքինվող վերքերն այն վերքերն են, որոնք որոշակի ժամանակահատվածում չեն ունենում բուժման ակնկալվող արդյունքը։

Հայտնի է, որ թթվածինը կարեւոր դեր ունի վերքերի բուժման գործում։ Ավելին, հաճախ թթվածնի պակասն է հանգեցնում վերքերի առաջացման։ Ներկայումս հետազոտողները ստեղծել են մի սարք, որով կարելի է ուղղակիորեն թթվածին ներարկել վերքի հյուսվածքի մեջ եւ խթանել բուժման գործընթացը։

Նիլ Շիֆլեր, Շաքարախտի ամերիկյան ընկերակցությունից.

“Թթվածինը խթանում է կոլագենի արտադրությանը, որը նպաստում է արյան նոր անոթների ձեավորմանը, եւ վերքի արագ ապաքինմանը”։

Չանդան Սեն, Օհայի նահանգային համալսարանից.

“Շաբաթներ, ամիսներ եւ որոշ դեպքերում տարիներ չապաքինվող վերքերը 75 տոկոսով ավելի արդյունավետորեն են ենթարկվում բուժման”։

Ֆիլ Թըրնըր, հիվանդի հայրը.

“Որդիս տառապում էր մի հիվանդությունից, երբ հիվանդի մարմնի տարբեր մասերում տարերայնորեն հայտնվում են վերքեր։ Ապարդյունորեն փորձում էինք տարբեր բժիշկների կողմից առաջարկված բուժման տարբեր եղանակներ, մինչեւ մեր մանկաբույժը խորհուրդ տվեց օգտվել թթվածնային թերապիայից։ Բուժման այս եղանակից օգտվելուց ընդամենը շաբաթներ անց հնարավոր դարձավ բուժել որդուս չապաքինվող վերքերը”։

Թթվածնային թերապիայի այս նոր եղանակի հետազոտողները հանձնառու են համագործակցել առաջատար այլ բժշկական կենտրոնների հետազոտողների հետ՝ մշակելու համար հիվանդների կյանքը բառացիորեն փրկող բուժման նոր եղանակներ։

XS
SM
MD
LG