Մատչելի հղումներ

Երեխաների իրավապաշտպանությունն  Իրանում


Իրանում երեխաներին արգելված է աշխատել մինչեւ 15 տարեկանը։ Սակայն Իրանի փողոցները լեցուն են զանազան իրեր վաճառող երեխաներով։ Ալին Թեհրանի փողոցներում է թափառում ամեն օր։ Դեռեւս 9 տարեկանում նա ածելիներ է վաճառում, օրական վաստակելով 3-ից 4 դոլար, որը նա տալիս է իր ծնողներին։

Իրանյան օրենքը 15-ից ցածր տարիքի երեխաներին արգելում է աշխատել։ Սակայն տնային սպասարկությունը բացառություն է կազմում։ Փողոցներում այդ երեխաները հաճախ աշխատում են իրենց ծնողների համար եւ հստակ չէ, թե օրենքը ի՞նչ է թելադրում նման դեպքերում։ Մաշա Թաիյարը երեխաների իրավապաշտպան է Իրանում։ Նա պնդում է, որ կառավարությունը պետք է խստացնի երեխաների աշխատանքն արգելող օրենքները։

՝՝Օրինակ, պետք է նշանակվեն հատուկ հետաքննիչներ, ովքեր կգնան մարդկանց տները, երեխաների աշխատանքը ստուգելու եւ գործատիրոջը հարցաքննելու համար՝՝։

Կառավարությունն ասում է, թե դժվարանում է հաշվել փողոցներում աշխատող երեխաների թիվը։ Սակայն որոշ հասարակական կազմակերպություններ կարծում են, որ միայն Թեհրանի փողոցներում աշխատում են 35.ՕՕՕ երեխաներ։ ՝՝Երեխաների Տուն՝՝ կոչվող հասարակական կազմակերպությունը փորձում է մոտ 4ՕՕ երեխաների կրթություն եւ առողջապահական խնամք ապահովել։ Այդ կազմակերպութունից Էշրաթ Ղոլիպուրն ասում է, թե իրենց աշխատանքը խիստ կարեւոր է։

՝՝Առանց հասարակական կազմակերպությունների կառավարության սոցիալական ապահովության ծրագրերը անհաջող կմնան։ Ինչպես հայտնի է, երեխաների աշխատանքը փողոցներում խնդիր է ոչ միայն Իրանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում՝՝։

Պետական պաշտոնատարներն ասում են, թե իրենք պաշտպանում են հասարակական կազմակերպություններին, ֆինանսական աջակցություն եւ աշխատանք ապահովելով կարիքավոր ընտանիքներին։ Սակայն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք պնդում են, որ ավելին է անհրաժեշտ անել երեխաներին փողոցներից հեռացնելու համար։

XS
SM
MD
LG