Մատչելի հղումներ

ՄԻԱՎ-ՁԻԱՀ –ի հիվանդութունը բուժող  պատվաստանյութ


ՄԻԱՎ –ՁԻԱՀ ի հետազոտողները լավատես են , որ կգտնեն մահացու հիվանդութունը բուժող պատվաստանյութ , սակայն նրանց խոսքով սրա համար կպահանջվի առնվազն 10 տարի։

Առողջական պետական մի շարք կազմակերպությունների փորձագետներ, հանդես գալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, կրկնեցին այս նպատակի համար ամբողջ աշխարհում միահամուռ ջանքեր իրագործելու կարեւորությունը։

Ալերգիաների ու վարակիչ հիվանդությունների Առողջապահության Ազգային Ինստիտիւտի ղեկավար Էնթի Ֆոսիի խոսքերով, պատվաստանյութի հետազոտությունների համար միայն իրենց հաստատությունը 2006 թվականին կծախսի 600 միլիոն դոլար։

Կանխարգելումը առաջնային խնդիր է, քանի որ թվերին նայելով , պարզագույն մաթեմատիկան կասի,որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ վարակվում է 5 միլիոն մարդ։ Մենք նույնիսկ չենք սկսում դրա վերջը տեսնել, քանի որ նշանակություն չենք տալիս Չինաստանի ու Հնադկաստանի Պես Ասիական երկրներին, որպես հնարաոր էպիկենտրոններ, ուր բնակվում է ավելւի քան մեկ միլիարդ մարդ եվ վարակի տոկոսային մի փոքր աճը կարող է ՄԻԱՎ-ՁԻԱՀԻ տասնյակ միլիոնաոր հավելյալ դեպքեր գրանցել։ ՄԱԿԻ Իմունային գործակալության համաձայն , այսօր

ՄԻԱՎ-ՁԻԱՀ- ով կամ դրա հարուցիչով վարակված է 40 միլիոն մարդ եւ ամեն տարի աշխարհում 5 մլն ննոր դեպք։

Իմունային պատվաստանյութի միջազգային հաստատության նախագահ ու գործադիր ղեկավար Սեթ Բրքլին ասում է, թե իրականությունն այս է ,որ շատ քիչ պատվաստանյութեր են հասնում փորձարկման փուլ։ Նրա խոսքերով ,աշխարհում առ այսօր միայն մի պատվաստանյութ է լիովին փորձարկվել։ ԵՎ սա այն դեպքում , երբ այս հիվանդությունը գոյություն ունի արդեն 24 տարի։ Պակասում են ուշադրությունն ու դրամը։ Մարդիկ փաստորեն չեն տեսնում արդյունք։ Բիլ եւ Մելինդա Գեյց հիմնադրամի աշխատակից Հելեն Գեյը , նշեց որ չնայած այս հիվանդությունը գոյություն ունի ավելի քան ՚ 2 տասնամյակ , պատվաստանյութի հայտնաբերման համար դեռեւս տարիներ են պետք։

՝՝Մենք կարծում ենք, որՄԻԱՎ- ՁԻԱՀ ը բուժելու անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ հայտնաբերելու համար կպահանջվի առնվազն 10 տարի՝՝։

Փորձագետներն ընդգծում են ,որ պատվաստանյութի հայտնաբերմանն ուղղված գումարները կարող են ի վերջո կրճատել բուժման համար նախատեսված ծախսը, ինչը, նրանց խոսքերով, կարող է սնանկացնել նոր զարգացող երկրներին։

XS
SM
MD
LG