Մատչելի հղումներ

Երկրագունդը՝ տիեզերքից


Սմիթսոնյան հաստատության օդագնացության ու տիեզերագնացության ազգային թանգարանը վերջերս հրատարակել է ՚՚Երկրագունդը՚ տիեզերքից՚՚ խորագրով գիրքը։

Սա թերեւս նման է ջրաներկով արված նուրբ նկարի, սակայն Աֆղանստանի լեռների արբանյակային պատկերն է։ Սա ՚՚Երկրագունդը տիեզերքից՚՚ գրքում ընդգրկված մի քանի հարյուր լուսանկարներից մեկն է։ Գիրքն Օդագնացության եւ տիեզերագնացության ազգային թանգարանի համար գրած աշխարհագրագետ Անդրյու Ջոնսոնն այս մասին ասում է։

՚՚Անցած հինգ տարիների ընթացքում արձակված հատուկ արբանյակները երկրագնդի մակերեւույթը պատկերում են աննախադեպ մանրամասներով՚՚։

Երկրագնդի հեռավոր շրջանները մանրակրկիտ կերպով լուսանկարող արբանյակները սկզբում ստեղծվել են ռազմական նպատակների համար։ Սակայն քաղաքացիական բնագավառում դրանց օգտագործումը հարաճունորեն ավելանում է։ Պարոն Ջոնսոնն ավելացնում է.

՚՚Գրքում զետեղված պատկերների մեծամասնությունը բջջային է։ Դրանք լուսանկարվել են բջջային սենսորներով, իսկ այնուհետեւ այդ տեղեկությունը փոխանցվել է երկրի կայաններին՚՚։

Լուսանկարներից մի քանիսը, ինչպես օրինակ, Կուալա Լումպուրում այս երկնաքերների պատկերներն են, այնքան հստակ են, որ կարծես լուսանկարվել են ինքնաթիռից։ Այս մասին պարոն Ջոնսոնն ասում է.

՚՚Այս պատկերները ցույց են տալիս երկրակեղեւի շարժունակությունը։ Հնդկաստանի տարածքի հյուսիս շարժվելու հետեւանքով Հիմալայան լեռներն ավելի են բարձրանում՚՚։

՚՚Երկրագունդը տիեզերքից՚՚ գրքում ընդգրկված են մի քանի լուսանկարներ, որոնք արվել են ուղեծրում գտնված տիեզերագնացների կողմից։ Սակայն գրքում զետեղված լուսանկարների մեծամասնությունը, ինչպես օրինակ, արաբական թերակղզին եւ հյուսիս-արեւմտյան Չինաստանն են, արվել են կամ տեսանելի՝ կամ էլ ինֆրակարմիր լույսի օգնությամբ։ Պարոն Ջոնսոնն այս մասին ասում է.

՚՚Սա Չիլիի Էսկոնդիդա հանքն է։ Մի լուսանկարում շրջանի պատկերը գունագեղ է, իսկ մյուսում այն կարծես երեւում է ինֆրակարմիր ալիքներում՚՚։

Հեռավոր շրջանները մանրակրկիտ կերպով լուսանկարող արբանյակները ներկայումս նաեւ ցույց են տալիս երկրի վրա մարդու գործունեության հետեւանքները։ Լուսանկարներում երեւում են Մանհաթենի կամ Եւրոպայի փողոցների երեկոյան լույսերը, ինչպես նաեւ Բրազիլիայի անտառազրկումը կամ Միջին Ասիայում Արալյան ծովի դանդաղորեն մահանալը։ Այս մասին պարոն Ջոնսոնն ասում է։

՚՚Դա մեզ ցույց է տալիս, թե որքան զգույշ պետք է լինենք հողն օգտագործելիս։ Սրա նման պատկերները մեզ կարող են ցույց տալ, թե ինչպես կարող ենք ապրել համատեղ եւ մատչելիություն ունենալ այս միջոցներին, մինչ երկրագնդի բնակչությունը հարյուր տարի հետո գրեթե կրկնապատկվելու է։

՚՚Երկրագունդը՝ տիեզերքից՚՚ անվամբ գրքի հեղինակ Անդրյու Ջոնսոնն աշխարհագրագետ է Օդագնացության եւ տիեզերագնացության ազգային թանգարանում։

XS
SM
MD
LG