Մատչելի հղումներ

Անկախության տոնը Միացյալ Նահանգներում


229 տարի առաջ Ամերիկան հայտարարեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից։ Այդ ժամանակից ի վեր անկախության տարեդարձը նշվում է որպես ժողովրդավարության տոնակատարություն։

Անկախության հռչակագիրը ստորագրել են ամերիկյան 13 գաղութների ներկայացուցիչները, որոնցից շատերը Եվրոպայում ենթարկվել էին կրոնական հալածանքների։ Հռչակագրի փաստաթուղթը երաշխավորեց ոչ միայն ամերիկացիների կրոնական ազատությունը, այլ նաեւ նրանց իրավունքն ապրելու ազատ եւ ձգտելու երջանկության։

Նախագահ Ջորջ Բուշը անկախության օրվա առթիվ ունեցած իր ելույթում ասաց, թե նույնիսկ երկու դար անց անկախության հռչակագիրը մնում է հեղափոխիչ փաստաթուղթ։

՝՝Դարերի ընթացքում ազատության եւ հավասարության գաղափարը ձեւավորել է բոլոր ամերիկացիների ճակատագիրը։ Մարդկային ազատության գաղափարը առանձնահատուկ կարեւորություն ունի ամերիկացիների համար եւ ազատության գաղափարն արժանի է պաշտպանության։ Անկախկության օրվա առթիվ մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունները նաեւ մեր հայրենիքում եւ ազատության պայքարի անավարտ գործը։ Դեպի ազատություն ընթացող այս աշխարհում մենք վճռական ենք ազատության իմաստը ապացուցելու գործում՝՝։

Ամեն տարի հանդիսավոր արարողությամբ հազարավոր անձինք երդմնակալությամբ քաղաքացիություն են ընդունում։ Այս տարի անկախության տոնի ընթացքում ամերիկյան քաղաքացիություն ընդունեցին 15.ՕՕՕ ներգաղթողներ, աշխարհի տարբեր երկրներից, ովքեր իրենց երկիրը լքել են քաղաքական, կրոնական եւ անձնական պատճառներով։ Չանդանա Գունեվարդինը Սրի Լանկայից է եւ Միացյալ Նահանգներում է ապրել մոտ հինգ տարի։ Նա հուսով է, որ քաղաքացի կդառնա այս տարվա վերջին։ Իսկ Ջենիֆըր Չանգն ու նրա 12-ամյա դուստրը վերջերս Վաշինգտոն այցելեցին Չինաստանի մայրաքաղաք Պեկինից։

Միացյալ Նահանգներում անկախության տոնը նշվեց բազմաթիվ շքերթներով, համերգներով եւ հրավառություններով։

XS
SM
MD
LG