Մատչելի հղումներ

Նախագահ Բուշի ճառն արձագանքներ է հարուցում


Նախագահ Բուշի ճառն արձագանքներ է հարուցում
Նախագահ Բուշի ճառն արձագանքներ է հարուցում
<!-- IMAGE -->

Իրաքում ԱՄՆ-ի դերի շուրջ անցնող երեքշաբթի երեկոյան նախագահ Ջորջ Բուշի ճառը դիտած բազմաթիվ ամերիկացիներ եւ իրաքցիներ ցանկանում էին արձագանքել դրան։

Բազմաթիվ ամերիկացիներ եռանդունորեն արձագանքեցին նախագահի հայտարարություններին։ Նյու Յորք Թայմզ թերթում հրատարակված այս քաղվածքների թվում էին հետեւյալ արձագանքները։ Մի կին հեռուստադիտող ասել է հետեւյալը.

՚՚Հիմնականում սա նույնն է, ինչ նախկինում էր։ Ոչինչ չի փոխվել։ Զինվորները հնարավորին չափ շուտ պետք է տուն վերադառնան՚՚։

Իսկ մի տղամարդ ասել է հետեւյալը.

՚՚Նա հրաշալի կերպով արտահայտեց մեր անելիքը, որ պետք է մնանք Իրաքում մինչեւ գործն ավարտին հասցնենք՚՚։

Մեկ ուրիշ կին ասել է.

՚՚Ես չդիտեցի ճառը, քանի որ նախագահը նոր բան չունի ավելացնելու։ Նրա մարտավարությունը մահաբեր է, իսկ ռազմավարությունը ձախողվել է՚՚։

Բաղդադի փողոցներում Իրաքի օրենսդիրները հակառակ տեսակետներ հայտնեցին Իրաքում ԱՄՆ-ի զինուժի ներկայության մասին։

Դոկտոր Ջուվադ Սիմիսիմը սուննի օրենսդիր է, որն ասել է։

՚՚Նախագահ Բուշն իրավական կամ քաղաքական իշխանություն չունի Իրաքից ԱՄՆ-ի զինուժը դուրս բերելու ժամանակացույց նշանակելու համար՚՚։

Դոկտոր Սիմիսիմն ասել է, թե ԱՄՆ-ի զինուժի մնալու ժամանակահատվածի հարցը պետք է լուծվի Իրաքի ազգային նոր խորհրդարանի կողմից։ Աբաս Բայաթին, որը շիա դավանանքի հետեւորդ է, ասել է, թե կցանկանար, որպեսզի ԱՄՆ-ի զինուժը հեռանար Իրաքից երկրի բանակը կազմավորվելուց հետո ։

ԱՄՆ-ի սենատոր Ջոզեֆ Բայդնն ասել է, թե պարոն Բուշը պետք է նոր երկրների ներգրավի ապստամբների դեմ պայքարում։ Նա ցանկանում է, որպեսզի Եւրամիությունը, արդյունաբերապես զարգացած ութ երկրներն ու ՆԱՏՕ-ն ուղղություն ցույց տան Իրաքի կառավարությանն ու բանակին։

՛՛Ամենակարեւորը, ՆԱՏՕ-ն պետք է ծրագրի, թե ինչպես է փակելու Իրաքի սահմանները։ Մենք նրանց պետք է մղենք քաղաքական որոշումներ կայացնելու՚՚։

ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մըկքեյնն ասել է, թե Իրաքի զինուժն անցած տարի ձեռք է բերել արժեքավոր փորձառություն։

՚՚Ամենակարեւորը, ԱՄՆ-ի զինվորների շրջանում զոհերի թիվը նվազեցնելն է։

Դրա համար իրաքցիները պետք է ստանձնեն իրենց երկիրը պաշտպանելու պարտականությունները՚՚։

Սենատոր Մըկքեյնն ավելացրել է, թե Իրաքի զինուժը մեծ ներդրում ունի ապստամբների դեմ պայքարի գործում։

XS
SM
MD
LG