Մատչելի հղումներ

Սադամ Հուսեյնի առաջիկա դատավարությունը


Չնայած Իրաքի հատուկ դատարանը պատրաստվում է սկսել Սադամ Հուսեյնի դատավարությունը, արդեն իսկ քննարկման նյութ է դարձել այն հարցը, թե դատավարությունն արդյո՞ք արդար է լինելու։

Սա դատարանում Իրաքի բռնապետի հազվադեպ պատկերներից մեկն է. այս տեսաժապավենում Սադամը շատ ավելի հնազանդ տեսք ունի անցյալ տարվա համեմատությամբ։ Սակայն նրա դատավարության օրը մոտենալուն զուգընթաց, որոշ անձինք հարցեր են բարձրացնում Իրաքի հատուկ դատարանի օրինականության առնչությամբ։ Միացյալ Նահանգների երբեմնի գլխավոր դատախազ Ռամսի Քլարքը Սադամի իրավական խմբի խորհրդատուներից մեկն է։ ՚

՚Ինչպես կարելի է օրինականություն գտնել մի դատարանում, որը ստեղծվել է Իրաքը գրաված զինուժի կողմից՚՚։ Չնայած պատերազմին եւ դատարանը ստեղծելու ԱՄՆ-ի դերին, բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ Սադամի դատավարությունն արդար է լինելու։

Ջորջ Վաշինգտոնի համալսարանում Միջազգային Օրենքի պրոֆեսոր Շոն Մըրֆին այս մասին ասում է։

՚՚Դատավարությունը հասարակության համար պետք է լինի բաց, պետք է գործի անմեղության կանխավարկածը, ամբաստնյալը պետք է մատչելիություն ունենա փաստաբանի՚՚։

Որոշ թվով քննադատներ փաստարկում են, որ հատուկ դատարանն արդե՛ն իսկ վարկաբեկել է իր հեղինակությունը, դատավարությության հարցը հրապարակայնորեն քննարկելով։

՚՚Դատավորներից մեկը լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ մշտապես խոսում է նրա մասին, երբ իրավունք չունի, խոսում է մեղադրանքների մասին, որոնք Սադամի դեմ նույնիսկ չեն առաջադրվել՚՚։

Իրաքի պաշտոնատարներն ասել են, թե ծրագրում են Սադամին դատել առնվազն 12 հոդվածով։ Նրան արդե՛ն իսկ հարցաքննության են ենթարկել 1982 թվականին հիսուն շիաների սպանությանը նրա առնչության մասին։ Շիաները Սադամի վարչակարգի կողմից հալածվել են, իսկ ներկայումս վերահսկում են Իրաքի ժամանակավոր կառավարությունը։ Աբդել Հուսեյն Շանդալը Իրաքի արդարադատության նախարարն է։

՚՚Հետաքննության փուլն այս տարի լիովին կավարտվի եւ կսկսենք դատավարության փուլը՚՚։

Պրոֆեսոր Մըրֆին ասում է, թե դատավարությունը սկսվելուն պես Իրաքն իր հարեւան երկրներին պետք է թույլ տա հետեւեն դատական նիստերին։ Պարոն Մըրֆին ասում է։

՚՚Եթե այլոց չթույլատրեն հետեւելու եւ կարծիք հայտնելու, թե Սադամի հետ արդյո՞ք արդարացի են վարվում, , ապա ինչ-որ բան ճիշտ չի լինի՚՚։

Թերեւս Սադամի դեմ հարուցված այլ մեղադրանքների թվում կարող է լինել 1988 թվականին քրդերի դեմ քիմիական հարձակումը, որի հետեւանքով զոհվեցին հազարավոր անձինք։

XS
SM
MD
LG