Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հինգշաբթի նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հինգշաբթի նամակ է ուղարկել Իրանի ղեկավարությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, թե ցանկանում է Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել, և բանակցություններ սկսելու հույսով՝ նախօրեին նամակ է ուղարկել իսլամական հանրապետության ղեկավարությանը։

«Ասացի՝ հուսով եմ, որ դուք կբանակցեք, քանի որ այդպես շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է Թրամփը՝ ուրբաթ հեռարձակված Fox Business Network-ին տված հարցազրույցում: «Կարծում եմ նրանք ցանկանում էին ստանալ այս նամակը։ Այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ ևս մեկ միջուկային զինանոցի հայտնվելը»:

Իրանի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել Թրամփի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։

«Իրանի հետ գործ ունենալու երկու ճանապարհ կա՝ կամ ռազմական, կամ գործարք կնքելու միջոցով»,- նշել է Թրամփը։ «Ես կնախընտրեի գործարք կնքել, քանի որ չեմ ցանկանում վնասել Իրանին: Նրանք հրաշալի մարդիկ են»:

Հիշեցնենք՝ 2018 թվականին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեռ նախագահ Բարաք Օբամայի օրոք՝ 2015 թվականին ստորագրված միջազգային համաձայնագրից, որի նպատակն էր թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

XS
SM
MD
LG