Մատչելի հղումներ

 
Նախագահների խաղաղ բանակցությունների փորձերի ու ռուսական ուժերի առաջխաղացման ֆոնին՝ Պոկրովսկից տարհանում են քաղաքացիական անձանց

Նախագահների խաղաղ բանակցությունների փորձերի ու ռուսական ուժերի առաջխաղացման ֆոնին՝ Պոկրովսկից տարհանում են քաղաքացիական անձանց


Թրամփը, Զելենսիկն, Պուտինը
Թրամփը, Զելենսիկն, Պուտինը

Մինչ ԱՄՆ նախագահը խաղաղ բանակցությունների է մղում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին, ուկրաինական ուժերը փորձում են կասեցնել ռուսական զարքերի առաջխաղացումը Արևելյան Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ, իսկ տեղի իշխանությունները շարունակում են տարհանել բնակավայրի խաղաղ բնակչությանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ կողմերին կոչ անելով գնալ խաղաղ բանակցությունների։

Մինչ խաղաղ բանակցությունների հասնելը, Արևելյան Ուկրաինայում գտնվող Պոկրովսկ քաղաքը ավերակների է վերածվել՝ ռուսական հարձակումների և հրետակոծությունների հետևանքով։ Ուկրաինական իշխանությունները կարգադրել էին քաղաքացիական անձանց լքել քաղաքը դեռ 2024 թվականի ամռանը, ու թեև շատերը հեռացել են, սակայն մոտ 7 հազար մարդ դեռ Պոկրովսկում է, չնայած այն չունի գազ, էլեկտրականություն և հոսող ջուր:

Ռուսական ուժերի առաջխաղացման ֆոնին՝ Պոկրովսկից տարհանում են քաղաքացիական անձանց
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

«Ձեզ ասացի՝ նրան սեփական բնակարան է պետք»,- տեղացիներից մեկը դիմում է զինվորականին։

«Ինչո՞ւ եք դեռ այստեղ: Իսկ եթե հրետակոծե՞ն: Երբ իրավիճակը հանդարտվի, կարող եք վերադառնալ»,-արձագանքել է զինվորականը։

«Մենք լավ ենք, տղաներ, մի անհանգստացեք»,- ասում է մեկ այլ բնակիչ:

Զինվորականները փորձում են համոզել բնակիչներին հեռանալ։ Այս զույգը համաձայնել է հեռանալ միայն երեխաների հետ խոսելուց հետո։

Բայց մյուսները չեն շտապում հեռանալ. «Մենք այստեղ ենք մնում, մեր կատուն այստեղ է»:

«Չենք ուզում, որ դուք այստեղ մեռնեք, հասկանու՞մ եք: Մենք եկել ենք այստեղ ձեզ համար»,- միջամտում է զինվորականը:

Կինը պնդում է՝ «Խնդրում եմ, խնդրում եմ, մենք չենք ցանկանում տարհանվել»:

Եվգեն Տուզովը կամավոր է, օգնում է մարդկանց տարհանել վտանգավոր տարածքներից: Ասում է, որ ամենից հաճախ մեծահասակներն են հրաժարվում հեռանալ. «Հիմնական պատճառն այն է, որ մարդիկ չեն կարծում, որ կարող են գոյատևել որևէ այլ տեղ իրենց ունեցածով: Օրինակ՝ թոշակառուն։ Ոչ երեխաներ ունի, ոչ մի բան, ամսական 85 դոլար թոշակ է ստանում՝ միջին մի թոշակ Ուկրաինայի համար: Նա հասնում է Դնեպր, Պոլտավա, Իվանո-Ֆրանկիվսկ…։ Ի՞նչ անի նա այդ փոքր գումարով»:

Տուզովն ասում է, որ Պոկրովսկից տարհանումը բավականին վտանգավոր է, քանի որ ռուսական ուժերը թիրախավորում են ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաներին:

«Օգտագործում են օպտիկամանրաթելային անօդաչու սարքեր, որոնք դեմ ոչինչ չի աշխատում։ Դրանք հզոր են, նույնիսկ զրահամեքենան ապահով չէ դրանց դեմ»,- ասում է նա։

Պոկրովսկը գտնվում է մի քանի մայրուղիների և երկաթգծերի խաչմերուկում: Այնտեղ առկա է նաև քարածխի խոշոր հանք, որից արդյուհանվածը օգտագործվում է երկրի ծանր արդյունաբերության մեջ: Հանքավայրի շահագործումը դադարեցվել էր անցած ամիս։

Վաշինգտոնում գործող Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Ջոն Հարդին ասում է, որ ռուսական ուժերը ցանկանում են վերահսկել Պոկրովսկը երկու պատճառով՝ քարոզչական և պրակտիկ։

«Կարծում եմ, որ ռուսները [Պոկրովսկի գրավումը] կներկայացնեն հիմնականում որպես խորհրդանշական հաղթանակ, բայց նաև հետագա առաջխաղացման համար ցատկահարթակ, որպեսզի կարողանան տարբեր ուղղություններով առաջ գնալ»,- ասում է նա։

Ինչևէ, ուկրաինացի ոստիկաններն ու կամավորները շարունակում են Պոկրովսկում տարհանման աշխատանքները։ Ռուսական ուժերը մոտենում են քաղաքին:

XS
SM
MD
LG