Մատչելի հղումներ

Հայաստանը ցավակցում է Միացյալ Նահանգներին ավիավթարի կապակցությամբ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում գրառում է արել, ուր ցավակցույուն է հայտնել Վաշինգտոնում օդանավի և ուղղաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ: 

«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնում օդանավի և ուղղաթիռի ողբերգական բախման կապակցությամբ», -գրել է Հայաստանի վարչապետը:

«Հայաստանի անունից ցավակցություններս եմ հայտնում Միացյալ Նահանգների ժողովրդին և Կառավարությանը: Մեր մտքերը և աղոթքները զոհվածների և նրանց ընտանիքների հետ են», - նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ, ավիավթարի կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

XS
SM
MD
LG