Մատչելի հղումներ

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը։ Վաշինգտոն, հունվարի 20, 2025թ․։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը։ Վաշինգտոն, հունվարի 20, 2025թ․։

Երկրների առաջնորդները իրենց շնորհավորանքներն են հղում ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին, ով երկուշաբթի՝ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցած երդմնակալությամբ վերստին ստանձնեց Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնը։

«Նախագահ Թրամփը միշտ վճռական է, և նրա հայտարարած՝ ուժի միջոցով խաղաղության քաղաքականությունը հնարավորություն է տալիս ամրապնդել ամերիկյան առաջնորդությունը և հասնել երկարաժամկետ ու արդար խաղաղության, ինչը առաջնահերթություն է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Համոզված եմ, որ համագործակցելով մենք կրկին անգամ ավելի մեծ բարձունքների կհասցնենք ամերիկա-իսրայելական դաշինքը»,- իր հերթին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելի կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին «Համասի» ձեռքում գտնվող պատանդներին ազատելու ջանքերի համար:

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Դոնալդ Թրամփին
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

«Քանի որ պարոն Թրամփը բազմիցս հայտարարել է, որ վերջ դնելու է ռուս-ուկրաինական պատերազմին, մենք... կանենք անհրաժեշտ ամեն ինչ այդ կապակցությամբ։ Մենք պետք է լուծենք այս հարցը որքան հնարավոր է շուտ... Ես կցանկանայի, որ պարոն Թրամփի երկրորդ ժամկետը բարիք բերի ողջ մարդկությանը»,- ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում։

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնում է պաշտոնը։ Շնորհավորում եմ: Միացյալ Նահանգները մեր ամենամոտ դաշնակիցն է, և լավ անդրատլանտյան հարաբերությունները միշտ էլ մեր քաղաքականության նպատակն են»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Կանադան և ԱՄՆ-ն ունեն ամենահաջող տնտեսական գործընկերությունն աշխարհում: Մենք հնարավորություն ունենք կրկին միասին աշխատել՝ ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Բրազիլիայի կառավարության անունից շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Բրազիլիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և պատմական բարեկամության վրա հիմնված համագործակցության պատմությամբ։ Մեր երկրները ամուր կապեր ունեն տարբեր ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, գիտությունը, կրթությունը, մշակույթը: Վստահ եմ, որ մենք կարող ենք շարունակել առաջընթաց գրանցել այս և այլ գործընկերություններում»,- ասված է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հայտարարությունում:

«Դարեր շարունակ մեր երկու երկրների հարաբերությունները եղել են... հարատև գործընկերային հարաբերություններ։ Մենք միասին ենք՝ աշխարհը բռնակալությունից պաշտպանելու և մեր ընդհանուր անվտանգության ու բարգավաճման համար աշխատելու համար»,- հիշեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

«Լավագույն մաղթանքներ եմ հղում նախագահ Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ԵՄ-ն ակնկալում է սերտորեն աշխատել ձեզ հետ՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար: Միասին աշխատելով՝ մեր հասարակությունները կարող են հասնել ավելի մեծ բարգավաճման և ամրապնդել մեր ընդհանուր անվտանգությունը: Սա անդրատլանտյան գործընկերության մնայուն ուժն է»,- ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի շնորհավորական ուղերձում։

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Հետին պլանում՝ Մելանյա Թրամփն ու Բերոն Թրամփն են։ Վաշինգտոն, հունվարի 20, 2025թ․։
ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Հետին պլանում՝ Մելանյա Թրամփն ու Բերոն Թրամփն են։ Վաշինգտոն, հունվարի 20, 2025թ․։

«[ԱՄՆ] նախագահի պաշտոնում նախագահ Թրամփի վերադարձով՝ կտրուկ կավելացնենք պաշտպանության և արտադրության ծախսերը։ Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու և Ջեյ Դի Վենսին փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Միասին մենք կարող ենք խաղաղության հասնել ուժի միջոցով՝ ՆԱՏՕ-ի միջոցով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

«Ջերմ շնորհավորանքներ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Շվեդիան ակնկալում է շարունակել սերտ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ»,- գրել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Միացյալ Նահանգները մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն ձեր պաշտոնավարման ընթացքում»,- ասված է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հայտարարությունում:

«Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին։ Միացյալ Նահանգները Նորվեգիայի ամենակարևոր դաշնակիցն է, և մեր երկու երկրների միջև ամուր կապեր կան: Ակնկալում եմ լավ աշխատանքային հարաբերություններ նախագահ Թրամփի և նրա նոր վարչակազմի հետ»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։

XS
SM
MD
LG