Մատչելի հղումներ

Ուկրաինայի և Գազայի հարցերում լուծումների բացակայության պայմաններում՝ Բայդենը կենտրոնացել է ներքին առաջնահերթությունների ուղղությամբ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Այս նոյեմբերի ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, այնինչ Ուկրաինայում և Գազայում կրակի դադարեցման հեռանկարը խիստ անորոշ է, ինչը հաստատապես չի կարող դրական ազդեցություն թողնել Բայդենի քարոզարշավի վրա։ ԱՄՆ նախագահը դեռ 2020 թ խոստանում էր վերջ տալ «հավերժ պատերազմներին»

Չնայած Միացյալ Նահանգների ծավալուն դիվանագիտական ջանքերին, հրադադարր Գազայում խիստ անորոոշ է թվում, հատկապես՝ Ռաֆահի ուղղությամբ Իսրայելի շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում:

Զուգահեռաբար՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից ավելի քան երկու տարի անց Մոսկվան ու Կիևը մերժում են դիմացինի պայմաններով բանակցություններ սկսել։

«Երկու դեպքում էլ, կարող եք ասել, թե ԱՄՆ-ն ընդգրկուն ներգրավվածություն է ունեցել՝ չմտածելով հետևանքների մասին, և այժմ մի տեսակ խրված ենք այդ հակամարտություններում: Կարծում եմ, Բայդենի համար սա խնդիր է»,- ասում է Սթիմսոն կենտրոնի ներկայացուցիչ Էմմա Էշֆորդը։

Այն, ինչ խոստացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հետևյալն է՝ ամերիկյան զինվորի ոտքը չի դիպչի որևէ մարտադաշտի:

«Ուկրաինայում մարտնչող ամերիկացի զինվորներ չկան: Վճռական կերպով պահելու եմ այս գիծը, բայց [միաժամանակ] ամուր կանգնած ենք և կկանգնենք Ուկրաինայի կողքին»,- ասում է Բայդենը:

ԱՄՆ-ում գնաճն ու տնտեսական հարցերն են Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի օրակարգի առաջնային կետերը։
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

Հիշեցնենք՝ նախորդ ամիս ԱՄՆ Կոնգրեսը համաձայնեց հսկայածավալ՝ 61 միլիարդ դոլար կազմող աջակցության փաթեթ տրամադրել Ուկրաինային և 26 միլիարդ դոլար՝ Իսրայելին:

Եվ չնայած այդ հանգամանքին, իր նախընտրական քարոզարշավում Բայդենն որոշել է շեշտը դնել ներքին խնդիրների վրա՝ օտարերկրյա պատերազմներից հեռու։

«Եթե Բայդենը պատրաստվում է հաղթել, ապա պետք է [խոսի] ներքին խնդիրների մասին, ոչ թե՝ արտաքինն: Նա որոշակի ռեսուրսներ ունի հանդես գալու տատանվող նահանգներում: Պետք է կենտրոնանա նրանց վրա, որոնք կիսում են դեմոկրատների տեսակետները մի շարք հարցերում, օրինակ՝ աբորտին վերաբերող խնդրում»,- ասում է Վիրջինիայի համալսարանի ներկայացուցիչ Լարի Սաբատոն։

Նման ռեսուրսներ Բայդենը, կարծես, ունի։ Նախորդ շաբաթներին ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավում ավելի մեծ տեղ են գտել ներքին՝ տնտեսությանը, աբորտ կատարելու իրավունքին ու այլ հարցերին վերաբերող կետերը։

«Ակնհայտ է, որ [Բայդենի թիմը] ցանկանում է կենտրոնանալ այն ոլորտների վրա, ուր, նրանց կարծիքով, իրենք ուժեղ կողմն են: Բայց նրանք չեն կարող խուսափել արտաքին հարցերից․ աշխարհում կատարվողը կասի իր խոսքը»,- ասում է Միջազգային քաղաքականության կենտրոնի ներկայացուցիչ Մեթ Դուսը։

Ինչևէ, ներքաղաքական խնդիրներն, անշուշտ, ավելի մեծ կշիռ ունեն ԱՄՆ նախընտրական պայքարում և թեկնածուների օրակարգում: Այս մայիսին Reuters/Ipsos-ի աանցկացրած հարցման համաձայն, թեև բազմաթիվ ամերիկացիներ դժգոհ են պատերազմներից, այդուհաներձ գնաճն են համարում երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը:

XS
SM
MD
LG