Մատչելի հղումներ

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Հայաստան


ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպումը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպումը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ

Տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Դրա մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության X հարթակում կատարած գրառումը, ուր ասված է. 

«Տարածաշրջանային այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և դեսպան Քվինը հանդիպեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Լ․ Բոնոն վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել նախորդ բանակցությունների վրա կառուցվող ջանքերի հաջող ամփոփմանը»:

XS
SM
MD
LG