Մատչելի հղումներ

ԱՄՆ մի քանի նահանգներում այս երեքշաբթի փրայմերիզներ են


Բայդեն, Թրամփ
Բայդեն, Թրամփ

Այս երեքշաբթի ԱՄՆ մոտ մեկուկես տասնյակ նահանգներում ընտրողները գնալու են ընտրատեղամասեր՝ մասնակցելու ներկուսակցական ընտրությունների՝ փրայմերիզների, ընտրելու, թե ովքեր են ներկայացնելու հանրապետականերին, կամ դեմոկրատներին այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընրություններում:

Ակնկալվում է, որ դեմոկրատների փրայմերիզներում հաղթանակը պատկանելու է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, իսկ հանրապետականների ներկուսակցական ընտրություններում հաղթելու ամենից մեծ շանսերն ունի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, հանրապետական Նիկի Հեյլին, ով զիջում է Թրամփին, «NBC»-ի եթերում հայտարարել է, որ կշարունակի ընտրապայքարը, քանի դեռ ընտրողները կցանկանան այդ․ «Ամեն ինչ պարզ կլինի քվեարկության արդյունքում։ Պետք է սկսենք հարգել հարկատուների դոլարները, պետք է կրճատենք կառավարության ծախսերը»:

ԱՄՆ մի քանի նահանգներում այս երեքշաբթի փրայմերիզներ են
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Նախկին նախագահ Թրամփը «սուպեր երեքշաբթիին» ընդառաջ նախընտրել է կենտրոնանալ ներգաղթի թեմայի ուղղությամբ․ «Ոչ մի անմեղ ամերիկացի չպետք է զոհվի միգրանտների հանցագործության պատճառով: Պետք է դադարեցնել այդ: Դուք պետք է ասեք ձեր խոսքը»:

Նախագահ Բայդենը, ով անցած շաբաթ այցելել էր Տեխասի սահմանային շրջան, Թրամփին մեղադրել է ԱՄՆ սահմանների ամրապնդմանն ուղղված երկկուսակցական օրինագիծը տապալելու մեջ:

Իր հերթին՝ անցած շաբաթ առաջին տիկին Ջիլ Բայդենը բարձրաձայնեց կանանց վերարտադրողական իրավունքների մասին, որը նրա խոսքով կարևոր հարց է․ «Նա՝ [Թրամփը] մտածում է աբորտների համար սահմանել համապետական արգելք: Դոնալդ Թրամփը վտանգավոր է՝ կանանց և մեր ընտանիքների համար: Պարզապես չենք կարող թույլ տալ նրան հաղթել»:

Դիտորդները չեն կասկածում, որ նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն է լինելու Բայդենը: Որպեզի այդ ընտրություններում Թրամփը կարողանա ներկայացնել հանրապետականներին, պետք է ստանա կուսակցական առնվազն 1215 պատվիրակի աջակցությունը՝ պաշտոնապես առաջադրվելու որպես թեկնածու:

Ի դեպ, երեքշաբթի օրվա բոլոր արդյունքների պաշտոնական հրապարակման համար կարող են օրեր պահանջվել։

XS
SM
MD
LG