Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է Գազայում հնարավոր զինադադարի մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Իսրայելի և «Համասի» ներկայացուցիչները Կատարում բանակցում են հրադադարի շուրջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ մինչև գալիք երկուշաբթի Գազայի հատվածում հրադադար կհաստատվի։ Ըստ հաղորդագրության, Իսրայելի ու «Համասի» ներկայացուցիչները Կատարում ընթացող բանակցությունների արդյունքում ընդհուպ մոտեցել են համաձայնության կայացմանը, որի շրջանակում նախատեսված է նաև պատանդների ազատ արձակում։

Ջո Բայդենը հույս է հայտնել, որ հրադադարը ուժի մեջ կմտնի հաշված օրերի ընթացքում․ «Հուսով եմ, մինչև հանգստյան օրերի սկիզբը, [կամ այդ] օրերի վերջը»:

«Իմ ազգային անվտանգության խորհրդականն ինձ հայտնել է, որ մոտ ենք նպատակին...։ Հուսով եմ, մինչև գալիք երկուշաբթի զինադադար կունենանք»,- հայտարարել է Բայդենը՝ Նյու Յորք կատարած այցի ժամանակ։

Չնայած ԱՄՆ-ից հնչող լավատեսական հայտարարություններին, հակամարտ կողմերի դիրքորոշումները շարունակում են նկատելիորեն տարբերվել՝ միմյանց մեղադրելով բանակցությունները ձգձգելու մեջ։

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպումից հետո, «Համասի» ղեկավար Իսմայիլ Հանյան նշել է, թե ողջունում է միջնորդների ջանքերը՝ Գազայում ռազմական գործողություններին վերջ տալու ուղղությամբ՝ միաժամանակ մեղադրելով Իսրայելին ժամանակ ձգելու մեջ:

«Թույլ չենք տա, որ թշնամին բանակցություններն որպես քող օգտագործի՝ իր հանցագործությունների համար»,- ասել է Հանիյան։

Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է համաձայնությանը, և որ գնդակը «Համասի» դաշտում է՝ «հրաժարվել չափազանցված պահանջներից»:

«Ակնհայտ է, որ ցանկանում ենք կայացնել այս համաձայնությունը: Այն կախված է «Համասից», նրանց որոշումից։ Նրանք պետք է ըմբռնեն իրականությունը»,- «Fox News»-ին ասել է Նեթանյահուն։

XS
SM
MD
LG